
Սպասարկման խորհրդատու (Service Adviser)
Տոյոտա Լեքսուս
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բարեկիրթ, պատասխանատու և սպասարկման բարձր մշակույթ ունեցող թիմակից, ով կմիանա մեր մասնագիտական և ջերմ թիմին՝ որպես սպասարկման խորհրդատու:
Պարտականություններ
- Հաճախորդներին սիրալիր ընդունել, հասկանալ նրանց կարիքները և տրամադրել համապատասխան տեխնիկական խորհրդատվություն,
- Կազմակերպել ավտոմեքենաների ընդունումն ու փոխանցումը տեխնիկական բաժին,
- Համակարգել աշխատանքների ընթացքը տեխնիկների հետ,
- Հաճախորդներին տեղեկացնել սպասարկման փուլերի մասին և ներկայացնել կատարված աշխատանքները,
- Ապահովել բարձր մակարդակի հաճախորդակնետրոն սպասարկում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկական ոլորտը՝ առավելություն է),
- Սպասարկման կամ հաճախորդների հետ աշխատանքի փորձ (ավտոմոբիլային ոլորտում փորձը ցանկալի է),
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն կդիտվի առավելություն,
- B կարգի վարորդական իրավունք (անպայման պայման է),
- Պատասխանատվության զգացում, հստակություն, նախաձեռնող մտածելակերպ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 18:00, շաբաթ՝ 09:00 – 15:00, կիրակի՝ հանգստյան օր։
Մենք առաջարկում ենք․
- Մրցունակ աշխատավարձ,
- Մասնագիտական աճի և ուսուցման հնարավորություններ,
- Աշխատանք աշխարհահռչակ ավտոմոբիլային բրենդի ներքո։
Toyota Yerevan-ը և Lexus Yerevan-ը, հանդիսանալով պաշտոնական ներկայացուցիչներ, առաջարկում են միջազգային նորմերին համապատասխան ծառայություններ Երևանում։
Toyota Yerevan-ը և Lexus Yerevan-ը իրենց դռները բացել են 2006 թվականից և իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականցնել Toyota և Lexus ավտոմեքենաների, պահեստամասերի և աքսեսուարների ներմուծման և բաշխման հետ կապված գործողություններ:
Շարունակական նորարարության շնորհիվ մենք ձգտում ենք գերազանցել Ձեր սպասելիքները: