Սպասարկման խորհրդատու
E-auto
Նկարագրություն
Hongqi բռենդի պաշտոնական ներկայացուցիչ E-Auto ընկերությունը փնտրում է արհեստավարժ սպասարկման խորհրդատու մեր տեխնիկական սպասարկման թիմին միանալու համար:
Պարտականություններ.
- Անհատապես և/կամ հեռախոսով խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին
- Հաճախորդի ցանկությամբ կատարել վերանորոգման և սպասարկման նախնական արժեքի հաշվարկ
- Կատարել հաճախորդների նախնական գրանցում վերանորոգման աշխատանքների համար
- Ընտրել և առաջարկել անհրաժեշտ պահեստամասերը
- Իրականացնել հաճախորդի տրանսպորտային միջոցի ընդունում և ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը՝ համաձայն սահմանված կարգի
- Վերահսկել վերանորոգման աշխատանքների ընթացքը ամբողջ գործընթացի ընթացքում
- Համաձայնեցնել հաճախորդի հետ լրացուցիչ աշխատանքների ծավալը, արժեքը և ժամկետները
- Հանձնել տրանսպորտային միջոցը հաճախորդին՝ ապահովելով փաստաթղթերի ամբողջական փաթեթը
- Ապահովել բարձր մակարդակի հաճախորդների սպասարկում և գոհունակություն
Պահանջվող որակավորումներ.
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Հաճախորդների սպասարկման փորձ՝ պարտադիր
- Վաճառքի փորձ՝ խիստ ցանկալի
- Ավտոմեքենայի կառուցվածքի լավ իմացություն
- Զարգացած հաղորդակցման հմտություններ, այդ թվում՝ հեռախոսով բանակցելու ունակություն
- Կազմակերպվածություն և բազմախնդիր աշխատանք կատարելու կարողություն
- Պարկեշտ, ազնիվ և մարդամոտ վերաբերմունք
- Վարորդական վկայականի առկայություն
🇨🇳🇦🇲 Չինաստանի ազգային ավտոարտադրող FAW գործարանի Hongqi բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում