Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սպասարկման տեխնիկ

Ucom

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
30.07.2026

Նկարագրություն

Ucom-ը փնտրում է Սպասարկման տեխնիկի։

Աշխատանքի պարտականություններ`

  • Կատարել օպտիկամանրաթելային միացման, վերանորոգման և փոխարինման աշխատանքներ՝ ապահովելով ցանցի անխափան աշխատանքը
  • Օգտագործել չափման և փորձարկման գործիքներ (OTDR, զոդման սարքեր, հզորության հաշվիչներ)՝ խնդիրները հայտնաբերելու և լուծելու համար
  • Անցկացնել ազդանշանի փորձարկում և ընթացիկ սպասարկում՝ ցանցի որակն ու կատարողականությունը օպտիմալացնելու նպատակով
  • Կարգավորել և փորձարկել ցանցային սարքերը (ONT, երթուղիչներ) և անհրաժեշտության դեպքում բաժանորդներին տրամադրել տեխնիկական աջակցություն
  • Պահպանել անվտանգության կանոնները և ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ
  • Կատարել անմիջական ղեկավարի բանավոր և գրավոր այլ հանձնարարություններ

Պահանջվող որակավորումներ`

  • Դիպլոմ կամ սերտիֆիկացում հեռահաղորդակցության, էլեկտրատեխնիկայի կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 1–2 տարվա փորձ օպտիկամանրաթելային սպասարկման կամ հարակից տեխնիկական ոլորտում
  • Օպտիկամանրաթելային միացման, փորձարկման և անսարքությունների հայտնաբերման ու վերացման տեխնիկայի լավ իմացություն
  • Ֆիզիկական պատրաստվածություն և բարձրության վրա աշխատելու ունկություն
  • Բաժանորդների (B2B, B2C) և թիմի անդամների հետ շփվելու հաղորդակցման հմտություններ
  • Ճկուն գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
Ընկերության մասին
address
Հասցե
Manandyan 33/8
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում