Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սպասարկման որակի վերահսկման պատասխանատու

RINGO

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
17.12.2025

Նկարագրություն

Ringo-ն փնտրում է ուշադիր և նախաձեռնող մասնագետի՝ ցանցի զանգերի կենտրոնում հաճախորդների սպասարկման որակի վերահսկման պատասխանատուի թափուր հաստիքի համար: Եթե գիտես, թե ինչ է նշանակում հաճախորդների իդեալական սպասարկում, հմուտ ես մարդկանց հետ հաղորդակցության գործում, ուրեմն RINGO-ն սպասում է քեզ։

Պարտականություններ

  • Հաճախորդների հետ նամակագրությունների և հեռախոսազրույցների ամենօրյա մոնիտորինգ,
  • Հաղորդակցության որակի չափանիշների սահմանում,
  • Գրանցված շեղումների շտկմանն ուղղված ինտենսիվ աշխատանք,
  • Հաճախորդների հետ կոնֆլիկտային իրավիճակների հարթում։

Պահանջներ

  • Զանգերի կենտրոնում կամ սպասարկման որակի վերահսկման ոլորտում աշխատանքային փորձ,
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման ուժեղ հմտություններ,
  • Արագ, ճկուն ու կառուցողական արձագանքման ունակություն,
  • Ուշադրություն մանրամասներին և վերլուծական մտածողություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանք դինամիկ զարգացող Ringo ընկերությունում,
  • Առողջ աշխատանքային մթնոլորտ և կայուն աշխատավարձ,
  • Հարմարավետ ու ջերմ գրասենյակ,
  • Զարգացման ու մասնագիտական աճի հնարավորություններ։
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում