Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սպասարկման մասնագետ

YELL.am

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 230,000-250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ`
06.06.2025

Աշխատանքի նկարագրություն

Yell.am սպասարկման մասնագետը պատասխանատու է հաճախորդների հետ կապի հաստատման, գրանցված կազմակերպությունների էջերի կառավարման աջակցման և ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրման համար։ Նա հանդիսանում է ընկերության և հաճախորդների միջև կապող օղակը՝ ապահովելով որակյալ սպասարկում և հաճախորդի բավարարվածություն։

Պարտականություններ

  • Անձնական մենեջեր (խորհրդատվություն և սպասարկում),
  • Տեղեկատվության տրամադրում Yell.am ծառայությունների, փաթեթների և հնարավորությունների մասին,
  • Հաճախորդների գրանցման, էջերի խմբագրման, հատուկ առաջարկների տեղադրման աջակցություն,
  • Զանգերի, էլ․ նամակների և օնլայն հարցումների պատասխանում,
  • Նամակների ցրման իրականացում,
  • Խնդիրների գրանցում և փոխանցում համապատասխան բաժիններ,
  • Պարբերական կապ՝ պոտենցիալ և առկա հաճախորդների հետ՝ նոր գործառույթների ներկայացման նպատակով,
  • CRM համակարգում տվյալների մուտքագրում և թարմացում,
  • Տվյալներ ճշտում, մուտքագրում,
  • Հաճախորդների հատուկ առաջարկերի և ֆեյսբուքյան հրապարակումների տեղադրում կայքում և այլ հարթակներում,
  • Պաշտոնին համապատասխան այլ առաջադրանքներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Հայերեն գերազանց, ռուսերեն և անգլերեն՝ ցանկալի է միջին և բարձր մակարդակ,
  • Զանգերին պատասխանելու, գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • Կազմակերպվածություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Հաճախորդակենտրոն մտածողություն և պրոֆեսիոնալ պահվածք։

Առավելություններ

  • Աշխատանք թվային մարքեթինգային առաջատար հարթակում,
  • Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություն,
  • Եռամսյակային բոնուսային համակարգ,
  • Բարեկամական թիմ և հաճելի միջավայր։

Հատուկ գրաֆիկ

Յուրաքանչյուր երրորդ օրը 1։30-21։30, ազատ օր շաբաթ կամ կիրակի։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
8778

YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։

Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:

Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում