Սպասարկման և վաճառքի թիմի համակարգող
Lavanda Norpharm LLC
Աշխատավայր`
Կենտրոն, Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Վաճառք, Առևտուր
Նկարագրություն
«Lavanda» կլինիկան փնտրում է սպասարկման և վաճառքի թիմի համակարգող։
Պարտականություններ
- Կառավարել ընթացիկ զանգերը և ապահովել խորհրդատվություն՝ ընկերության ծառայությունների վերաբերյալ,
- Պատասխանատու լինել ծառայությունների ներկայացման և վաճառքի կազմակերպման համար,
- Հետևել հաճախորդների ընթացքին՝ համոզվելու համար, որ նրանք օգտվել են ծառայությունից,
- Կազմակերպել նոր հաճախորդների այցերը և պահպանել առկա հաճախորդներին,
- Աշխատել CRM համակարգի կամ աղյուսակների (Excel) հետ՝ գրանցումների և արդյունքների վերահսկման համար,
- Համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ ապահովելով բարձր մակարդակի սպասարկում,
- Հետևել, որ թիմի բոլոր անդամները կատարեն իրենց պարտականությունները,
- Արձագանքել խնդիրներին և առաջարկել լուծումներ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման կամ վաճառքի ոլորտում,
- Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Բարձր պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն,
- Հայերենի գերազանց տիրապետում, ցանկալի է նաև ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Համակարգչային հմտություններ (Word, Excel, CRM ծրագրեր),
- Թիմում և ինքնուրույն աշխատելու ունակություն։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցակցային աշխատավարձ և բոնուսային համակարգ,
- Հաճելի աշխատանքային միջավայր,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։