Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սպառողական վարկավորման գծով գործակալ (Երևան, Դիլիջան, Կապան)

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 22.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում

Նկարագրություն

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ն անհրաժեշտ են սպառողական վարկավորման գծով գործակալներ Երևան քաղաքի պրոմո կետերի համար /ծառայությունների մատուցման պայմանագիր/։

Պարտականություններ

  • Հաճախորդներին Յունիբանկում գործող վարկատեսակների և դրանց պայմանների ներկայացում,
  • Բանկի հետ համագործակցող ընկերությունների տարածքում վարկային դիմումների ընդունում, հայտերի կազմում, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի կազմում և ներկայացում Բանկի համապատասխան ստորաբաժանմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/,
  • Ցանկալի է նվազագույնը 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում /մասնագիտական կրթության պարագայում/,
  • Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց),
  • Ռուսերեն լեզվի տիրապետում` հաշվետվությունների կազմման և հաճախորդների հետ բացատրման նպատակով (լավ),
  • Այլ օտար լեզուների տիրապետում (ցանկալի է),
  • Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office),
  • Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն։

Հավելյալ նշումներ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով), պարտադիր նշելով Սպառողական վարկավորման գծով գործակալ /օր.`ք. Երևան

Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան:

Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենցի 12 թիվ 53, 1-5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
374592259

Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում