Սպա բաժնի ընդունարանի աշխատակից
Գոլդեն Փելիս հյուրանոց
Նկարագրություն
Գոլդեն Փելես հյուրանոցը աշխատանքի է հրավիրում Սպա բաժնի ընդունարանի մասնագետի։
Պարտականություններ
- Ողջունեք և ուղղորդել հաճախորդներին սպա պրոցեդուրաներին,
- Պատասխանել հեռախոսազանգերին,
- Հաճախորդներին տրամադրել մանրամասն տեղեկատվություն սպա ծառայությունների վերաբերյալ,
- Կառավարել ամրագրումները, փոփոխությունները և անհրաժեշտության դեպքում չեղարկել հանդիպումները,
- Ստանալ հաճախորդներից վճարումները սպա-սրահի համար:
Պահանջներ
- Բակալավրի աստիճան,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Հյուր/հաճախորդ հարաբերությունների փորձ, նախընտրելի է հյուրընկալության միջավայրում,
- Համակարգչային հմտությունների լավ իմացություն,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ,
- Կոնֆլիկտները լուծելու և խնդրահարույց իրավիճակները լուծելու ունակություն:
Golden Palace Hotel Yerevan հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի հենց կենտրոնում, որտեղից բացվում է անզուգական տեսարան դեպի ժամանակակից և հին հայկական փողոցներ: Այն գտնվում է Հանրապետության հրապարակից, Օպերայի և Բալետի թատրոնից, ռեստորաններից և տեսարժան վայրերից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Հյուրերի հարմարավետությունն ապահովելու համար Հյուրանոցն ունի 36 շքեղ կահավորված սենյակներ:
Մեր տեսլականն է սահմանել ծառայության ամենաբարձր չափանիշները և պահպանել մեր հեղինակությունը հյուրերի, գործընկերների, մրցակիցների և ավելի լայն համայնքի շրջանում:
Մեր առաքելությունն է ապահովել հյուրանոցային ծառայությունների ամենաբարձր մակարդակը Հայաստանում՝ հյուրերի հանգիստը անմոռանալի դարձնելու համար: Պատահական չէ, որ հյուրանոցը բազմիցս ճանաչվել է հյուրերի լավագույն ընտրությունը։