Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սոցիալական մեդիայի մասնագետ (ՍՄՄ)

Մոտտիֆ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 200,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
20.12.2026

Նկարագրություն

Փնտրում ենք փորձառու և կազմակերպված մասնագետի՝ բրենդի սոցիալական էջերն ու կայքը վարելու, բովանդակություն ստեղծելու և հաճախորդների հետ հաղորդակցվելու համար։

Պարտականություններ

  • Սոցիալական էջերի վարում և կայքի թարմացում՝ ապրանքների ավելացում, նկարագրությունների կազմում, լուսանկարների տեղադրում, ապրանքային մնացորդների վերահսկում, զեղչերի կարգավորում։
  • Ամենօրյա բովանդակության նկարահանում, կարճ տեսանյութերի և սթորիների պատրաստում ու հրապարակում։
  • Հաղորդագրություններին պատասխանելը, այդ թվում՝ աշխատանքային ժամերից դուրս և հանգստյան օրերին՝ նախապես համաձայնեցված ժամերին, բացառությամբ ուշ ժամերի։
  • Հանգստյան օրերին նախատեսված հրապարակումների ապահովում։
  • Յուրաքանչյուր ամսվա սկզբին բովանդակության պլանի ներկայացում՝ հրապարակումների թեմաներով, տեսանյութերի սցենարներով, անհրաժեշտ պարագաների ցանկով և նկարահանումների կազմակերպչական մանրամասներով։
  • Աջակցություն ստուդիական նկարահանումների կազմակերպմանը և մասնակցություն նկարահանումներին։

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է։
  • Անհրաժեշտ է ներկայացնել կատարած աշխատանքների օրինակներ՝ վարած էջեր, տեսանյութեր և այլ բովանդակություն։
  • CapCut, Canva և Photoshop ծրագրերի իմացությունն ու դրանցով աշխատելու հմտությունները պարտադիր են։
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գրագետ բանավոր ու գրավոր իմացություն։
  • Պատասխանատվություն, ինքնուրույն աշխատելու կարողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Հավելյալ նշումներ

Շաբաթական 4 օր՝ օրական 5 ժամ խանութում՝ նկարահանումների և տեղում աշխատանքի համար։ Բացի խանութում անցկացվող ժամերից՝ անհրաժեշտ է ապահովել էջերի ամենօրյա ակտիվությունը, հրապարակումներն ու հաղորդագրությունների պատասխանները՝ ներառյալ հանգստյան օրերը։

Դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրականն ու կատարած աշխատանքների օրինակները։

Ընկերության մասին
address
Հասցե
Buzand 2
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 94 470877

Mottif is a premium jewelry brand founded in 2020, based in Yerevan, Armenia. We specialize in exquisite handmade jewelry, crafted from high-quality natural pearls, stainless steel, and silver. Our exclusive designs embody elegance, individuality, and sophisticated style.

At Mottif, we pride ourselves on our unique approach—every piece is carefully handcrafted, offering our clients the opportunity to personalize their orders, making each jewelry item genuinely one-of-a-kind.

Our boutique offers a warm, cozy, and creative atmosphere that welcomes customers, primarily women, into a friendly and cheerful environment. We deeply value our team and strive to maintain a workplace that fosters inspiration, comfort, and joy, ensuring everyone feels appreciated and motivated to create.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում