
Սոցիալական մեդիայի և մաքեթինգի մասնագետ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Նկարագրություն
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ը փնտրում է կրեատիվ սոցիալական մեդիայի և մաքեթինգի մասնագետի, ով կարող է ապահովել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ներկայությունը սոցիալական մեդիայի հարթակներում՝ բարձրացնելով բրենդի ճանաչելիության:
Պարտականություններ
1. Բովանդակության ստեղծում և կառավարում
- Մշակել և հրապարակել գրավիչ, բարձրորակ բովանդակություն (տեքստ, պատկեր, տեսանյութ) սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram, YouTube, LinkedIn, TikTok և այլն),
- Պատրաստել բովանդակության պլաններ՝ հաշվի առնելով ֆիլհարմոնիայի միջոցառումների ժամանակացույցը և մշակութային նշանակությունը,
- Ապահովել բովանդակության համապատասխանությունը ֆիլհարմոնիայի ոճին և արժեքներին։
2. Սոցիալական մեդիայի ռազմավարության մշակում
- Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի ռազմավարություն՝ հանդիսատեսի ներգրավվածությունը բարձրացնելու և միջոցառումների մասին իրազեկվածությունը մեծացնելու համար,
- Վերլուծել թիրախային լսարանի կարիքները և նախասիրությունները՝ բովանդակությունը համապատասխանեցնելու նպատակով,
- Հետևել սոցիալական մեդիայի միտումներին և նորարարություններին՝ դրանք ֆիլհարմոնիայի գործունեությանը ինտեգրելու նպատակով։
3. Հանդիսատեսի հետ փոխգործակցություն
- Պատասխանել մեկնաբանություններին, հաղորդագրություններին և հարցումներին՝ պահպանելով պրոֆեսիոնալ և բարեհամբույր (user friendly) մոտեցում,
- Խթանել համայնքի ներգրավվածությունը՝ կազմակերպելով հարցումներ և ինտերակտիվ արշավներ։
4. Վերլուծություն և հաշվետվություն
- Վերլուծել սոցիալական մեդիայի արշավների արդյունավետությունը՝ օգտագործելով վերլուծական գործիքներ (օր.՝ Google Analytics, Facebook Insights),
- Պատրաստել պարբերական հաշվետվություններ՝ ներկայացնելով արդյունքները, առաջարկությունները և բարելավման ուղիները։
5. Գովազդային արշավներ
- Պլանավորել և իրականացնել վճարովի գովազդային արշավներ սոցիալական մեդիայում՝ բյուջեի օպտիմալ օգտագործմամբ,
- Հետևել գովազդի արդյունավետությանը և կատարել անհրաժեշտ ճշգրտումներ։
6. Համագործակցություն
- Աշխատել մարքեթինգի, դիզայնի և հասարակայնության հետ կապերի թիմերի հետ՝ ապահովելու բովանդակության հետևողականությունը,
- Համագործակցել գործընկերների հետ (օր.՝ լուսանկարիչներ, տեսանկարահանողներ) բովանդակության ստեղծման համար,
- Կոորդիացնել տոմսերի առցանց վաճառքի հարթակերի հետ համագործակցությունը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության, լրագրության կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սոցիալական մեդիայի կառավարման ոլորտում,
- Սոցիալական մեդիայի հարթակների և վերլուծական գործիքների խորը իմացություն,
- Գրաֆիկական դիզայնի և վիդեո խմբագրության հմտություններ (օրինակ՝ Canva, Adobe Photoshop, Premiere Pro կամ համարժեք ծրագրեր),
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),
- Կրեատիվ մտածողություն, կազմակերպչական հմտություններ և ժամանակի կառավարման կարողություն,
- Մշակութային միջոցառումների և երաժշտության ոլորտի նկատմամբ հետաքրքրություն։
Հավելյալ նշումներ
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն (նախկինում իրականացված SMM արշավների օրինակներ) նամակի վերնագրում նշելով «SMM մասնագետի թափուր հաստիք»:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 16.06.2025թ.:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հիմանդրվել է 1930 թվականին: Գործունեության ողջ ընթացքում Ֆիլհարմոնիան նշանակալի դեր է ունեցել Հայաստանի երաժշտական մշակույթի պահպանման և զարգացման գործում: Կառույցն իրականացնում է միջազգային` համերգային, կրթական և ճանաչողական նախագծեր, կազմակերպում փառատոներ, մրցույթներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ, զբաղվում գիտաճանաչողական ֆիլմերի արտադրությամբ և գրահրատարակչությամբ: Ֆիլհարմոնիայի առաքելությունն է նպաստել երկրի մշակութային դաշտի զարգացմանը՝ ներկայացնելով հայ և համաշխարհային արվեստի լավագույն նմուշները: