Սոցիալական մարքեթինգի մասնագետ (SMM)
X-Group
Նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետի (SMM)։
Պարտականություններ
- Ստեղծել և կիրառել սոցիալական մեդիայի ռազմավարություն,
- Գեներացնել, փոփոխել, հրապարակել և տարածել ամենօրյա նյութերը,
- Ստեղծել և կառավարել գովազդներ տարբեր սոցիալական հարթակներում,
- Իրականացնել ֆոտո և վիդեո նկարահանումներ,
- Սոցիալական հարթակներում (Facebook, Instagram) թիրախավորված գովազդների գրագետ տեղադրում և կառավարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարության ու մարտավարության լավ իմացություն,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր),
- Թիմային աշխատանքային փորձ,
- Գրավոր անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ, Photoshop, CupCat, Canva և MS Office ծրագրերի լավ իմացություն,
- Բարձր մակարդակի ստեղծագործական, կազմակերպչական և բանակացությունների հմտություններ:
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է: