
Սոցիալական մարքեթինգի մասնագետ (SMM)
Կլայկ կահույքի սրահների ցանց
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Ոլորտ`
Գովազդ, Մարքեթինգ, PR
Նկարագրություն
Կլայկ կահույքի սրահը աշխատանքի է հրավիրում սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետի (SMM)։
Պարտականություններ
- Ստեղծել և կիրառել սոցիալական մեդիայի ռազմավարություն,
- Գեներացնել, փոփոխել, հրապարակել և տարածել ամենօրյա նյութերը,
- Ստեղծել և կառավարել գովազդներ տարբեր սոցիալական հարթակներում,
- Իրականացնել ֆոտո և վիդեո նկարահանումներ,
- Սոցիալական հարթակներում (Facebook, Instagram) թիրախավորված գովազդների գրագետ տեղադրում և կառավարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարության ու մարտավարության լավ իմացություն,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր),
- Գրավոր անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ, Photoshop և MS Office ծրագրերի լավ իմացություն,
- Բարձր մակարդակի ստեղծագործական, կազմակերպչական և բանակացությունների հմտություններ:
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։
Ընկերության մասին
Հասցե
ք. Երևան, Շիրակի 43
«ԿԼԱՅԿ»-ը կահույքի սրահների ցանց է , որն առաջարկում է կահույք և ինտերիերի պարագաներ: Ավելի քան 10 տարի այն հաջողությամբ ապահովում է իր ներկայությունը շուկայում` անընդհատ լայնացնելով տեսականին և ոչ մի պահ կանգ չառնելով արդեն ձեռք բերածի վրա:
Այսօր «ԿԼԱՅԿ»-ը ներառում է 3 խանութ-սրահ: «ԿԼԱՅԿ»-ի սրահ կարող եք գտնել Երևան քաղաքի տարբեր համայնքներում, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին գնել անհրաժեշտ արտադրանքն իրենց բնակավայրին առավելագույն մոտիկ վայրում:
Տեսնել ավելին