
Սննդի և խմիչքի մենեջեր (F&B)
Eighty Eight Hotel and Spa
Նկարագրություն
Eighty Eight hotel and spa հյուրանոցային համալիրը փնտրում է պատասխանատու F&B մենեջեր, ով պատասխանատու է ռեստորանի սպասարկող անձնակազմի աշխատանքի անմիջական հսկողության համար, որը ներառում է հյուրերին դիմավորելուց մինչև ճանապարհելու ողջ ընթացքը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող գործընթացների կազմակերպումը և անհրաժեշտ պայմանների ապահովումը: Հնարավոր խնդիրների դեպքում մենեջերից պահանջվում է ճկունություն և սթրեսակայունություն՝ արդյունավետ և խելամիտ որոշումներ կայացնելու համար։ Ով կարող է նպաստել նոր հաճախորդների ձեռքբերմանը և բարձրացնել ընկերության ընդհանուր եկամուտը՝ միաժամանակ պահպանելով մրցունակությունն ու նորարարությունը:
Պարտականություններ
- Կազմակերպել ռեստորանի առօրյան, ճիշտ և արդյունավետ աշխատանքը;
- Վերահսկել հաճախորդների սպասարկման արագ և բարեհամբույր կազմակերպումը։
- Վերահսկել աշխատակիցների պարտականությունների պատշաճ կատարումը։
- Կազմել նախնական պատվերների մենյուներ և իրականացնել միջոցառումների կազմակերպում
- Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը
- Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- Աշխատանքային առնվազն 3 տարվա փորձ ռեստորանային ոլորտում
- Սրահի և անձնակազմի վերահսկողության փորձ
- Աշխատանքային փորձ միջոցառումների կազմակերպման ոլորտում
- Բանկետային սպասարկման գիտելիքներ
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Կիրթ խոսք և վարվելակերպ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ 5/2, 9 ժամյա
Նորակառույց գերշքեղ Eighty Eight Deluxe Hotel & Spa հյուրանոցային համալիրը համալրված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով և ենթակառուցվածքներով, անգամ ամենաքմահաճ հյուրերի պահանջմունքները ու անմոռանալի հանգիստը կազմակերպելու համար։ Հյուրանոցային համալիրն ունի 126 նրբաճաշակ, տարբեր տեսակի և դասի սենյակներ ՝ կահավորված յուրահատուկ ոճով: Յոթ հարկանի շքեղ շինության ներսում գործում են ռեստորաններ, բար, սպորտ բար, հուշանվերների խանութ, բուտիկներ, մարզասրահ, առողջարանային կենտրոն՝ 38 մ երկարությամբ շքեղ լողավազանով, շոգեբաղնիք, համմամ, ժամանակակից սպա կենտրոն ՝ տարրատեսակ ծառայություններով (մերսում, բուժման տարբեր սենյակներ), մանկական խաղասենյակ, սեղանի թենիս,բիլիարդ և այլն: Հյուրանոցն առաջարկում է նաև կոնֆերանս սրահների տարբեր կատեգորիաներ՝ (Silver սրահ, Gold սրահ և Diamond սրահ) բիզնես հանդիպումների, կոնֆերանսների, թրեյնինգների, խնջույքների և տարրատեսակ միջոցառումների համար: