
Սննդի բաժնի մենեջերի օգնական
Ջրաշխարհ
Նկարագրություն
«Ջրաշխարհ»-ը աշխատանքի է հրավիրում փորձառու սննդի բաժնի մենեջերի օգնականի։
Պարտականություններ
- Սննդի կետերի, ռեստորանային համալիրի աշխատանքների կազմակերպում և կոորդինացում,
- Սպասարկման որակի բարձրացմանը ուղղված աշխատանքների կազմակերպում,
- Հաճախորդների համար բարձրակարգ սննդի և ժամանցի ապահովում,
- Բանկետների, ֆուրշետների և այլ միջոցառումների կազմակերպում,
- Սանիտարական նորմերի ապահովում,
- Աշխատակազմի վերահսկում,
- Հետևել խոհանոցին անհրաժեշտ սննդամթերքի ժամանակին մատակարարմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ տվյալ բնագավառում,
- Թիմում աշխատելու, ինչպես նաև աշխատակիցների թիմ ղեկավարելու հմտություն,
- Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- Հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
- Ճշտապահություն և ժամանակը կառավարելու ունակություն,
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գրագիտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա։
Երևանի ջրաշխարհը բացվել է 2001 թվականին։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։ Ջրաշխարհը գտնվում է Երեւան քաղաքի գեղատեսիլ տարածքում և պատրաստ է միաժամանակ ընդունել և սպասարկել մինչև 2 հազար մարդու: Մենք առաջարկում ենք բոլոր պայմանները լավ հանգստի համար ՝ ջրային տարբեր տեսարժան վայրեր, ջակուզի, լողավազաններ, մանկական գոտիներ, VIP հանգստի գոտիներ, պրոֆեսիոնալ մերսման ծառայություններ, դաջվածք, լուսանկարչական ծառայություն, սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութ, հարմար ավտոկայանատեղի: Ջրաշխարհը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով, իսկ հաճախորդների անվտանգության մասին հոգ կտանեն փրկարարների և մարզիչների փորձառու թիմը: Սա հիանալի տեղ է ամառային տապից խուսափելու և ընտանիքի և ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար: