Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սննդի անվտանգության մասնագետ

Art Lunch

Աշխատավայր` Նորք-Մարաշ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
20.11.2026

Նկարագրություն

Պատասխանատու է Սննդի սպասարկման կետերում որակի վերահսկողության համար, հետևում և գնահատում է սանիտարական վիճակի ապահովումը և հիգիենիկ նորմերի լիարժեք իրականացումը:

Պարտականություններ

  • Ապահովել հանրային սննդի բոլոր աշխատակիցներին՝ բուժ. զննումներով և սան գրքույկներով
  • Իրականացնել աշխատանքի ներկայանալու և աշխատանքից հեռանալու հիգիենայի կանոնների պահպանման վերահսկողություն
  • Անցկացնել մոնիտորինգ աշխատակիցների անձնական հիգիենայի վերաբերյալ (ձեռքերի լվացման կանոններ, բակտերիաների տարածման կանխարգելիչ գործողություններ և այլն…)
  • Հաստատել խոհանոցի տարածքի, խոհանոցային պարագաների և տեխնիկայի, սպասարկման սրահի և կահույքի լիարժեք մաքրության կարգը և ախտահանիչ նյութերի ցանկը
  • Ապահովել աշխատակիցներին՝ ախտահանում և մաքրություն ապահովող նյութերի անվտանգ շահագործման և անհրաժեշտ կոնցենտրացիայի ստացման ուսուցմամբ
  • Հետևել մթերքի հետ կատարվող աշխատանքի հիմնական կանոնների իրականացմանը.
  • Նախապատրաստում, սննդային հումքի պահեստավորում՝ պատրաստի արտադրանքի համար և արդեն պատրաստի սննդի վաճառք սպառողին
  • Տարբեր ապրանքային խմբերի համար ջերմաստիճանի պայմանների ապահովում
  • Պահպանման ռեժիմների և ժամկետների ստուգում
  • Սննդի ռոտացիայի (FIFO/FEFO) իրականացման հսկողություն
  • Սննդամթերքների ճիշտ ճաշատեսակների ջերմաստիճանի ռեժիմներում պահպանում
  • Սառնարանի ճիշտ ապրանքային դասավորվածության և մաքրության վերահսկում
  • Վառարանների մաքրման ցուցումներ
  • ՍՍԿ-ներում սննդամթերքի, ջրի, մակերեսների և աշխատակիցների ձեռքերից պարբերաբար նմուշառման կազմակերպում և վերահսկում
  • ՍՍԿ-ներում եռամսյակային ստուգումների օրակարգի պլանավորում, նախապատրաստում և ներքին աուդիտի իրականացում

Պահանջներ

  • Սննդամթերքի անվտանգությանն աոնչվող հիգիենիկ պահանջների և օրենսդրության իմացություն
  • 2+ տարվա փորձ տվյալ ոլորտում
  • Հաղորդակցման հմտություններ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության զգացում

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+

Առողջ սնունդ, Առողջ մտածելակերպ: Healthy food, Healthy lifestyle! Здоровое питание - Здоровое мышление!

Արտ Լանչը հիմնադրվել է 2002 թ.։

Գործունեության սկզբում Ընկերությունը իրականացրել է սննդի առաքման ծառայություններ։ 2011 թ. բացվել է առաջին կաֆետերիան։ Այսօր Ընկերության կաֆետերիաների ցանցը ՀՀ տարածքում հանդիսանում է ամենախոշորն, որն ունի մասնաճյուղեր նաև ՌԴ-ում, Ղազախստանում և Ուկրաինայում։

Ընկերության հիմնարար սկզբունքներն են.

  • Թարմ և համեղ սննդի մատուցում մատչելի գներով,
  • Ուտեստների և աղանդերի բազմազան տեսականի,
  • Ամեն օր փոփոխվող ճաշացանկ,
  • Որակյալ և արագ սպասարկում։
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում