Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM թիմի կոորդինատոր

Վիպ Թրավել ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
16.11.2026

Նկարագրություն

Փնտրում ենք կազմակերպված, նախաձեռնող և ստեղծագործ մտածողությամբ սոցիալական ցանցերի համակարգողի, ով կստանձնի 2 ոլորտներում գործող ընկերության 6 էջերի (Instagram, Facebook) աշխատանքների պլանավորումը, համակարգումն ու վերահսկումը։

Պարտականություններ

  • Համակարգել և վերահսկել ընկերության 6 Instagram էջերի ամենօրյա աշխատանքը։
  • Համապատասխան ոլորտների ղեկավարների հետ համատեղ մշակել յուրաքանչյուր էջի կոնտենտ-պլանն ու զարգացման ռազմավարությունը։
  • Առաջարկել կոնտենտի նոր գաղափարներ, թեմաներ և ձևաչափեր։
  • Հստակ ձևակերպել և բաշխել առաջադրանքները գրաֆիկ դիզայներների, reel maker-ի և թարգեթոլոգի միջև՝ վերահսկելով դրանց կատարումը։
  • Հետևել հրապարակումների ժամանակացույցին, բովանդակության որակին և հաստատված պլանների իրականացմանը։
  • Ապահովել միաժամանակ մի քանի նախագծերի համակարգված աշխատանքը և թիմի ներսում արդյունավետ համագործակցությունը։

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ։
  • Միաժամանակ մի քանի նախագծեր կառավարելու, աշխատանքները պլանավորելու և առաջնահերթությունները ճիշտ սահմանելու ունակություն։
  • Ստեղծագործ մտածողություն, լավ ճաշակ և սոցիալական մեդիայի ժամանակակից միտումներին հետևելու կարողություն։
  • Թիմային աշխատանքի հմտություններ, պատասխանատվության զգացում և կազմակերպվածություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Սոցիալական ցանցերի համակարգող»։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Մաշտոցի պողոտա, 40
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37410500222

✈️ VIP Travel-ը կայուն և դինամիկ զարգացող տուրիստական ընկերություն է, որը շուկայում ունի ավելի քան 18 տարվա հաջող փորձ։

🌍 Ընկերությունը մասնագիտացած է ավիատոմսերի վաճառքի ոլորտում՝ բոլոր ուղղություններով, իրականացնում է տուր փաթեթների կազմակերպում և վաճառք աշխարհի տարբեր երկրներ, ինչպես նաև տրամադրում է վիզային համապարփակ աջակցություն։

🚢 VIP Travel-ը հանդիսանում է MSC Cruises-ի Ոսկե գործընկերը Հայաստանում, ինչը վկայում է ընկերության բարձր վստահելիության, միջազգային ճանաչման և բարձրակարգ սպասարկման մասին։

🤝 Մենք կարևորում ենք պրոֆեսիոնալ սպասարկումը, պատասխանատվությունն ու թիմային աշխատանքը։ Մեր թիմը գործում է աջակցող և զարգացող միջավայրում, որտեղ խրախուսվում է նախաձեռնողականությունը և մասնագիտական աճը։

🕒 VIP Travel-ը իր հաճախորդներին տրամադրում է 24/7 աջակցություն՝ ապահովելով վստահություն և հոգատարություն ճանապարհորդության յուրաքանչյուր փուլում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում