Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
30.09.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք ստեղծագործ, նախաձեռնող և արդյունքներին միտված Social Media Marketing-ի մասնագետի, ով կստանձնի ընկերության սոցիալական մեդիայի էջերի կառավարումը, բովանդակության ռազմավարության մշակումը և բրենդների թվային ներկայության զարգացումը։

Եթե սիրում եք ստեղծել հետաքրքիր կոնտենտ, հետևում եք թվային մարքեթինգի թրենդներին և ցանկանում եք աշխատել միջազգային FMCG բրենդների հետ, ապա սպասում ենք հենց ձեզ։

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի ռազմավարություն՝ ընկերության և ներկայացվող բրենդների համար։
  • Կառավարել Facebook, Instagram, TikTok, LinkedIn և այլ սոցիալական հարթակների էջերը։
  • Կազմել ամսական կոնտենտ պլան և հրապարակումների օրացույց։
  • Գրել գրավիչ և վաճառք խթանող տեքստեր (copywriting)։
  • ⁠Գովազդ (Meta Ads/ Tik Tok Ads)
  • ⁠Video shooting/editing
  • Համագործակցել գրաֆիկ դիզայների, լուսանկարչի և վիդեոգրաֆի հետ՝ բարձրորակ բովանդակություն ստեղծելու նպատակով։
  • Կազմակերպել և վերահսկել մրցույթներ, արշավներ և հատուկ առաջարկների հաղորդակցությունը։
  • Պատասխանել հաղորդագրություններին և մեկնաբանություններին։
  • Վերլուծել էջերի արդյունավետությունը (Reach, Engagement, CTR, Followers Growth և այլն) և պատրաստել պարբերական հաշվետվություններ։
  • Հետևել ոլորտի և մրցակիցների ակտիվությանը, առաջարկել նոր գաղափարներ և լուծումներ։
  • Համագործակցել մարքեթինգի և վաճառքի թիմերի հետ՝ բրենդային արշավների իրականացման ընթացքում։
  • ⁠Influencers and UGC համագործակցություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, հաղորդակցության, PR-ի կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 2 տարվա փորձ SMM կամ Digital Marketing ոլորտում, ցանկալի է՝ FMCG ընկերությունում։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
  • Copywriting-ի և Storytelling-ի հմտություններ։
  • Meta Business Suite-ի, Meta Ads Manager-ի և TikTok Business-ի գործնական իմացություն։
  • Canva-ի և CupCat-ի իմացությունը պարտադիր է
  • AI գործիքների (ChatGPT, Canva AI, Adobe Firefly և այլն) արդյունավետ կիրառման փորձ։
  • Թվային մարքեթինգի KPI-ների և սոցիալական մեդիայի ալգորիթմների իմացություն։
  • Ստեղծագործ մտածողություն, պատասխանատվություն և ժամանակի արդյունավետ կառավարում։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք`

  • Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ։
  • Աշխատանք միջազգային ճանաչում ունեցող FMCG բրենդների հետ։
  • Մասնագիտական զարգացման և վերապատրաստումների հնարավորություն։
  • Ստեղծագործ և համագործակցային աշխատանքային միջավայր։
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Նոր Նորք , Գյուլիքևխյան10
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
012288588

«Բիզնես Փարթնըր» ընկերությունը ներմուծող կազմակերպություն է, որը 2017 թվականից հաջողությամբ ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր հայկական շուկայում։ Մեր ռազմավարական ուղին մեկնարկել է հստակ ու ուժեղ առաքելությամբ. հայ սպառողին հասանելի դարձնել աշխարհի լավագույն խմիչքների համային, մշակութային և որակի բազմազանություն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում