SMM specialist
THERMOSHIN / ԹԵՐՄՈՇԻՆ
Նկարագրություն
Thermoshin ընկերությունը փնտրում է ամենաստեղծագործ SMM մասնագետին:
Պարտականություններ
- Պլանավորել և կազմել սոցիալական մեդիայի (Facebook, Instagram, TikTok, LinkedIn, Youtube) բովանդակությունը, կոնտենտ պլանը,
- Կառավարել վճարովի գովազդային արշավները՝ Facebook Ads, Google Ads, TikTok Ads, Yandex Ads
- Վերլուծել գովազդային արշավների արդյունավետությունը և կազմել հաշվետվություններ
- Իրականացնել մոնիթորինգ Google Analytics, Facebook Pixel, Google Search Console, Yandex Webmaster և այլ գործիքներով, վերլուծել վեբկայքի այցելուների վարքագիծը, իրականացնել վերլուծություն, կազմել հաշվետվություններ,
- Իրականացնել ինֆլյուենսեր մարքեթինգ արշավներ՝ գտնել, բանակցել, համագործակցել ինֆլուենսերների հետ, կառավարել արշավները,
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- SMM-ի և Digital մարքեթինգի հիմնարար գիտելիքներ,
- Սոցիալական ցանցերի ալգորիթմների, աշխատանքի սկզբունքների մասին գիտելիքներ,
- Թիրախավորման, գովազդային հարթակների աշխատանքների վերաբերյալ գիտելիքներ
- Վերլուծական մտածելակերպ և վերլուծական գործիքների իմացություն (Google Analytics, Yandex Metrics և այլն)
- Բովանդակություն ստեղծելու հմտություններ (caption writing, reels ideas, storytelling),
- Ստեղծագործ մտածելակերպ և նոր գաղափարներ առաջարկելու ունակություն,
- Թիրախավորված գովազդների գործարկման հիմունքների իմացություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
- Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00
- Աշխատավայրը՝ Արգավանդի խճուղի
Հաշվի առնելով համաշխարհային շինարարական միտումները, 2023 թվականին հիմնեցինք ՀՀ ում ժամանակակից գործարան, մասնագիտացված ջերմամեկուսիչ շինարարական արտադրանքի մեջ: Մեր առաքելությունն է զարգացնել ջերմամեկուսիչ շինարարությունը՝ տալով ֆունկցիոնալ արտադրանք, որը կբարելավի մարդկանց կյանքի որակը: