Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM (Mid-level) մասնագետ

Յազարյան Հոլդինգ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
19.08.2026

Նկարագրություն

«Յազարյան Հոլդինգ»-ը փնտրում է SMM (Mid-level) մասնագետի՝ մեր թիմին միանալու համար։

«Յազարյան Հոլդինգ»-ը բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը համախմբում է մի շարք բիզնեսներ՝ ապահովելով կենտրոնացված և համակարգված կառավարում։

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի ռազմավարություն՝ համապատասխան բիզնես նպատակներին
  • Կառավարել ընկերության սոցիալական էջերը
  • Պլանավորել և ստեղծել կոնտենտ
  • Իրականացնել և վերահսկել թիրախավորված գովազդային արշավներ
  • Վերլուծել արդյունքները և ներկայացնել հաշվետվություններ
  • Համագործակցել դիզայներների, մարքեթինգի և վաճառքի թիմերի հետ
  • Աշխատել influencer-ների և գործընկերների հետ՝ բրենդի դիրքավորման ուժեղացման նպատակով

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, PR-ի կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 3 տարվա փորձ SMM ոլորտում
  • Սոցիալական մեդիայի ալգորիթմների և թրենդների լավ իմացություն
  • Գովազդային գործիքների (Meta Ads Manager, LinkedIn Ads և այլն) փորձ
  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ

Հավելյալ նշումներ

Յազարյան Հոլդինգը առաջարկում է՝

  • Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Ընկերության կողմից ապահովվող սնունդ

Աշխատանքը հնգօրյա գրաֆիկով է՝ 10։00-ից 19։00-ն։

«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։

Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։

Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․

▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։

Տեսնել ավելին
Առավելություններ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում