SMM մասնագետ / Կոնտենտ մեյքեր (Content Creator)
Լանդշաֆտ
Նկարագրություն
Մենք ընդլայնվում ենք և մեր թիմ ենք հրավիրում ստեղծագործ, ակտիվ և թրենդներին հետևող SMM մասնագետի / Content Creator-ի
Պարտականություններ
- Ընկերության սոցիալական էջերի (Facebook, Instagram, TikTok) վարում, առաջխաղացում և մարքեթինգային ռազմավարության իրականացում
- Վիդեոկոնտենտի (Reels, TikTok, Shorts) հայեցակարգերի մշակում, տեղում նկարահանում, մոնտաժ և հրապարակում
- Վիդեոներում/կոնտենտում ընկերության ապրանքատեսականու (Լանդշաֆտային դիզայն, կանաչապատում, գործիքներ, սերմեր) և ծառայությունների պրոֆեսիոնալ ու հետաքրքիր ներկայացում
- Կոնտենտ-պլանի կազմում, տեքստերի (caption-ների) գրագետ կազմում
- Թիրախավորված գովազդի (Meta Ads / Targeting) կարգավորում և արդյունքների վերլուծություն
- Հետևորդների հետ առաջնային հաղորդակցություն (նամակների և մեկնաբանությունների պատասխաններ)
Պահանջներ
- SMM-ի և Digital մարքեթինգի հիմնարար գիտելիքներ
- Տեսախցիկի առջև ազատ, վստահ և գրագետ խոսելու ունակություն (կադրում լինելու պատրաստակամություն)
- Սմարթֆոնով/տեսախցիկով որակյալ նկարահանումների և վիդեոմոնտաժի հմտություններ (CapCut, InShot, Premiere Pro կամ այլ)
- Սոցիալական ցանցերի թրենդների, ալգորիթմների և ֆորմատների գերազանց իմացություն
- Ստեղծագործական մտածողություն, նախաձեռնողականություն և պատասխանատվություն
Հավելյալ նշումներ
- Հետաքրքիր, վիզուալ ու գեղեցիկ ոլորտում աշխատելու և ստեղծագործելու լայն հնարավորություն
- Մասնագիտական աճի և ինքնադրսևորման հնարավորություն
- Ջերմ և պրոֆեսիոնալ թիմ
- Աշխատանքային գրաֆիկ․
Երկուշաբթի-Ուրբաթ 09։00-18։00 (կարող է դիտարկվել նաև հիբրիդ՝ հեռավար տարբերակ) - Աշխատավարձը՝ մրցունակ, քննարկվում է հարցազրույցի ընթացքում (ըստ թեկնածուի փորձի, հմտությունների և աշխատանքային գրաֆիկի )
Լանդշաֆտ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: Ընկերությունը 20 տարի շարունակ մատուցում է այգեշինական համալիր ծառայություններ՝ կանաչապատում, ոռոգում, լանդշաֆտային դիզայն և հովացման համակարգերի տեղադրում:
Չարենցի 9 հասցեում գտնվող վաճառասրահում ներկայացված է այգեգործական գործիքների մեծ տեսականի համաշխարհային ապրանքանիշերից՝ գերմանական Gardena և Wolf Garten, ֆիննական Fiskars, լեհական Bradas և բրիտանական Hozelock: Ոռոգման համար անհրաժեշտ դետալներ ամերիկյան առաջատար Rain Bird և հունական Palaplast ապրանքանիշերից: Բարձր ճնշմամբ լվացող սարքեր ամերիկյան Black and Decker-ից, գազով և ածուխով BBQ-ներ ամերիկյան Char Broil-ից, ծաղկամաններ Prosperplast-ից, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ, այգու ճոճեր, սերմեր։
Լանդշաֆտը այգեգործների սիրելի հանգրվանն է տարվա բոլոր եղանակներին, և կախարդական հեքիաթը տոնական օրերին։ Ամանորին սրահը ձևափոխվում է Christmas Shop-ի և ներկայացվում են լեհական Clarex, բելգիական Van Der Gucht և հոլանդական Royal Christmas ապրանքանիշերի տոնածառերի, հոլանդական Kaemingk և նիդեռլանդական Vetur ապրանքանիշերի խաղալիքների, ամանորյա զարդարաքների չկրկնվող և հեքիաթային տեսականի։
Լանդշաֆտ՝ այգեշինության առաջատարը։