SMM մասնագետ (Internship)
Hermitage
Նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է ակտիվ ու ստեղծագործական միտք ունեցող SMM մասնագետի:
Մասնագետը պետք է պատկերացում ունենա, թե ինչպե՞ս են աշխատում սոցիալական մեդիայի հարթակները, և ինչպե՞ս օպտիմիզացնել ներկայացված բովանդակությունը, որպեսզի այն ստեղծի բարձր ներգրավվածություն
Պարտականություններ
- Մշակել և իրագործել սոցիալական մեդիա ռազմավարություններ՝ ըստ բրենդի ընդհանուր մարքեթինգային նպատակների,
- Կառավարել բրենդի էջերը Facebook, Instagram և այլ համապատասխան հարթակներում,
- Ստեղծել բովանդակության պլան (content calendar)՝ ելնելով թրենդներից և ռազմավարությունից,
- Համագործակցել դիզայներների, մարքեթինգի և այլ թիմերի հետ՝ կրեատիվ բովանդակության ստեղծման համար,
- Մոնիտորինգ և վերլուծություն իրականացնել՝ օգտատերերի ներգրավվածության, հասանելիության և այլ կարևոր ցուցանիշների վերաբերյալ,
- Թիրախավորված գովազդների (paid ads) պլանավորում, ստեղծում և վերլուծություն,
- Սոցիալական մեդիա արշավների արդյունավետության գնահատում և հաշվետվությունների պատրաստում,
- Բրենդի ձայնի պահպանում բոլոր հրապարակումներում։
Պահանջներ
- Թիմային աշխատանքի բարձր ունակություն և նախաձեռնողականություն,
- Բարձր կոորդինացիոն հմտություններ,
- Քննադատական և վերլուծական մտածելակերպ,
- Համապատասխան հարթակների (Facebook Ads Manager, Meta Business Suite, TikTok Ads, Google Analytics և այլն) իմացություն,
- Բովանդակություն ստեղծելու հմտություններ (caption writing, reels ideas, storytelling),
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (ռուսերենը՝ ցանկալի)։
Ինչպես և հարիր է առասպելին, այս մեկը ևս, որ ստացավ Hermitage արվեստբանական անունը, հիմնված է ընտանիքի և ընկերության կուռ արժեքների վրա:
Միևնույն գաղափարներով ջերմորեն տարված մի խումբ անձանց, որ հիմնադրեցին Hermitage-ը, միավորում էր նաև սերն ու կիրքը օծանելիքի հանդեպ:
Այսօր Hermitage օծանելիքի խանութ-սրահների ցանցը այն վայրն է, որտեղ ծնվում են երևակայության սահմաններից դուրս զգացողություններ, որտեղ ժամանակը փոխում է իր սովորական ընթացքը, որտեղ տարածությունն առաձգական է դառնում, որտեղ անհատականությունը բացում է իրական դեմքը և որտեղ ծնվում է հենց ձեր առասպելը: