Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM մասնագետ

Talentus HR

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
04.11.2026

Նկարագրություն

Talentus HR-ի գործընկեր Em Sherif լիբանանյան ռեստորանում ունենք աշխատանքի նոր հնարավորություն՝ SMM մասնագետի համար։

Մենք փնտրում ենք ստեղծագործ և նախաձեռնող SMM մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի բրենդի սոցիալական մեդիայի զարգացման և կառավարման աշխատանքներով։

Եթե սիրում ես ստեղծագործ աշխատանք, հետևում ես սոցիալական մեդիայի նոր միտումներին, ունես կոնտենտ ստեղծելու փորձ և աշխատանքային փորձ HoReCa ոլորտում, ապա սպասում ենք քո դիմումին։

Պարտականություններ

  • Սոցիալական մեդիայի էջերի վարում և ամենօրյա կառավարում
  • ⁠Սոցիալական մեդիայի համար բովանդակության պլանավորում և ստեղծում
  • ⁠Instagram-ի և Meta հարթակներում գովազդային արշավների ստեղծում
  • Stories, Reels և այլ տեսակի կոնտենտի գաղափարների մշակում
  • ⁠Լուսանկարների և տեսանյութերի նկարահանման կազմակերպում
  • ⁠Սոցիալական մեդիայի նոր միտումների ուսումնասիրում և կիրառում
  • ⁠Բրենդի ոճին համապատասխան բովանդակության ապահովում
  • Հետևորդների ներգրավվածության և էջերի ակտիվության բարձրացում ⁠
  • Սոցիալական մեդիայի արդյունքների մշտադիտարկում և վերլուծություն

⁠Պահանջներ

Ի՞նչ ենք ակնկալում մեր թեկնածուներից

  • Աշխատանքային փորձ՝ հատկապես HoReCa ոլորտում
  • ⁠Կոնտենտի ստեղծման և մշակման հմտություններ
  • Սոցիալական մեդիայի հարթակների լավ իմացություն
  • ⁠Լեզուների իմացություն
  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ինքնուրույնություն
  • Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու ունակություն

Ի՞նչ ենք առաջարկում՝

  • Միջազգային բրենդի հետ աշխատելու հնարավորություն
  • Մրցունակ աշխատավարձ
  • Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
  • Մասնագիտական թրեյնինգներ

Եթե դու այն մարդն ես, ով սիրում է ստեղծագործել, հետևում է թվային աշխարհի նոր միտումներին և ցանկանում է աշխատել միջազգային ճանաչում ունեցող բրենդի հետ՝ մենք սպասում ենք քեզ։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 93 829928

Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում