ՍՄՄ մասնագետ
ԳՄԳ Լոջիստիքս ՍՊԸ
Նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է ակտիվ ու ստեղծագործական միտք ունեցող SMM մասնագետի:
Մասնագետը պետք է լավ պատկերացում ունենա, թե ինչպե՞ս է աշխատում յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակ, և ինչպե՞ս օպտիմիզացնել ներկայացված բովանդակությունը, որպեսզի այն ստեղծի բարձր ներգրավվածություն:
Պարտականություններ
- Ընկերության սոցիալական մեդիայի հարթակների վարում ՝ ամենօրյա գրաֆիկով (Facebook, Instagram, LinkedIn և այլ),
- Սոցիալական մեդիայի ռազմավարության կառուցում և իրականացում՝ մրցակիցների և լսարանի հետազոտության միջոցով,
- Յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակում ընկերության էջերի օպտիմիզացում, նոր միտումների հետևում և նոր գաղափարների ու մոտեցումների առաջարկում։
Աշխատանքային հմտություններ
- Համապատասխան ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- Կայքերի և սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն,
- Գերազանց գրավոր ներկայացման, հաղորդակցման և խորհրդատվության հմտություններ,
- Facebook Business Manager, Instagram for Business, LinkedIn Business գործիքների իմացությունը պարտադիր է,
- Google Analytics և Google Ads գործիքների իմացույթունը կդիտվի որպես առավելություն,
- Առցանց մարքեթինգի հիմնական գիտելիքներ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Անձնային հատկություններ. ստեղծագործական միտք, կրեատիվություն, ուշադրություն մանրուքներին, բազմաֆունկցիոնալություն, վերլուծողական միտք, պատասխանատվություն:
ԳՄԳ Լոջիստիքս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005թ-ին և մինչ օրս իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ հետևյալ եղանակներով. ~ Ծովային ~ Ավտոտրանսպորտային ~ Երկաթուղային ~ Օդային