Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM մասնագետ

ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
05.08.2026

Նկարագրություն

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն փնտրում է ստեղծագործ, նախաձեռնող և սոցիալական մեդիայում փորձառու SMM մասնագետ, ով կկառավարի ընկերության սոցիալական ցանցերը, կստեղծի հետաքրքիր բովանդակություն և կնպաստի բրենդի ճանաչելիության և ներգրավվածության աճին։

Պարտականություններ

  • Կառավարել ընկերության սոցիալական ցանցերը (Facebook, Instagram և այլ հարթակներ)
  • Մշակել և իրականացնել SMM բովանդակային ռազմավարություն
  • Ստեղծել և հրապարակել գրավիչ բովանդակություն (տեքստ, պատկեր, վիդեո)
  • Պլանավորել և իրականացնել գովազդային արշավներ սոցիալական մեդիայում
  • Հետևել էջերի ակտիվությանը և ներգրավվածության աճին
  • Վերլուծել արդյունքները և պատրաստել հաշվետվություններ
  • Հետևել շուկայի թրենդներին և կիրառել նորարար լուծումներ

Պահանջներ

  • SMM կամ թվային մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձ
  • Սոցիալական մեդիա հարթակների լավ իմացություն
  • Ստեղծագործ մտածողություն և կոնտենտ ստեղծելու հմտություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն
  • Վիզուալ մտածողություն և թրենդներին արագ արձագանքելու ունակություն

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ
  • Բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների
  • Ստեղծագործ և հետաքրքիր աշխատանքային միջավայր
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000

<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում