Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM մասնագետ

Ստելլար Գրուպ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Խմբագրական, Կոնտենտի ստեղծում, ԶԼՄ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
30.07.2026

Նկարագրություն

"Stellar Hotels" հյուրանոցային ցանցը փնտրում է SMM մասնագետ, ով կզարգացնի կազմակերպության սոցիալական մեդիա հարթակները և կթիրախավորի նպատակային լսարանին՝ բարձրացնելով բրենդի ճանաչելիությունը և ներգրավվածությունը։

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի կոնտենտ ռազմավարություն (Facebook, Instagram, LinkedIn և այլն)
  • Ստեղծել ամսական և եռամսյակային կոնտենտ պլաններ՝ հիմնված թիրախային լսարանի հետաքրքրությունների և բիզնես նպատակների վրա
  • Գրել գրավիչ տեքստեր, սցենարներ և հրապարակումներ՝ համապատասխան կազմակերպության ռազմավարությանը
  • Ստեղծել բարձրորակ վիզուալ բովանդակություն (պատկերներ, ինֆոգրաֆիկա, reels, վիդեոներ և այլն)
  • Մասնակցել մարքեթինգի բաժնի կողմից իրականացվող գովազդային արշավներին և ընդգծել ծառայությունների մրցակցային առավելությունները
  • Վերլուծել կատարողական ցուցանիշները (engagement, reach, conversion) և օպտիմալացնել կոնտենտը տվյալների հիման վրա
  • Մասնակցել նկարահանումների կազմակերպման և իրականացման գործընթացին

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ SMM և կոնտենտ մարքեթինգի ոլորտում, հյուրանոցային կամ սպասարկման ոլորտի փորձը խիստ ցանկալի է
  • Գովազդային գործիքների տիրապետում՝ Facebook Ads, Google Ads
  • Վիզուալ բովանդակության ստեղծման գործիքների իմացություն (Photoshop, Illustrator, Canva, CapCut)
  • Սոցիալական մեդիայի ալգորիթմների և աշխատանքի սկզբունքների լավ իմացություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն՝ ստեղծագործական և համոզիչ տեքստեր գրելու հմտությամբ
  • Ստեղծագործական մտածողություն և նորարար մոտեցում

Հավելյալ նշումներ

Աշխատանքը լրիվ դրույք՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00

Խնդրում ենք հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուներին իրենց ինքնակենսագրականի (CV) հետ կցել նաև իրականացված նախագծերի օրինակներ (Portfolio):

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հյուսիսային պողոտա, 10/1
address
Աշխատակիցների քանակ
151-500

Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում