Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM մասնագետ

Կալիբրի Գրուպ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-450,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Անշարժ Գույք
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
26.08.2026

Նկարագրություն

<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $20,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:

Մենք փնտրում ենք սկսնակ SMM մասնագետի, ով կմշակի և կհամակարգի ընկերության սոցիալական մեդիայի ռազմավարությունը, ապահովելով բրենդի ճանաչելիության աճը, որակյալ հետևորդների ներգրավումը և վաճառքների խթանումը։ Այս պաշտոնը ներառում է սոցիալական մեդիա արշավների պլանավորում, կոնտենտի ստեղծում և հրապարակում, տվյալների վրա հիմնված որոշումների ընդունում և թիմի աշխատանքների արդյունավետ կազմակերպում, որպեսզի ընկերությունը կարողանա վաճառել ավելի թանկ, ավելի շատ, ավելի շատ մարդկանց։
SMM մասնագետը ապահովում է, որ սոցիալական մեդիայի բոլոր գործողությունները իրականացվեն համակարգված, նպատակային և վաճառքի բաժնի հետ համատեղ՝ հասնելով առավելագույն արդյունքի։

Հաստիքի արդյունքը – Հստակ մշակված և իրականացված սոցիալական մեդիայի ռազմավարություն, որը ապահովում է բրենդի ճանաչելիության կայուն աճ, լսարանի ներգրավվածության բարձր մակարդակ և ընկերության ուժեղ դիրքավորում թվային հարթակներում։

Պարտականություններ

  • Կոնտենտի ռազմավարության մշակում,
  • Ընկերության սոցիալական ցանցերի էջերի կառավարում և առաջմղում,
  • Տեքստերի, վիզուալների, ռիլերի կոնցեպտի և հրապարակումների մշակում,
  • Վիդեոնկարահանում(ներառյալ դռոնով) և մոնտաժ,
  • Սոցիալական ցանցերում գովազդային արշավների կազմակերպում և օպտիմալացում,
  • Ընթացիկ հրապարակումների, էջի ակտիվության և օգտատերերի ներգրավվածության մշտադիտարկում,
  • Կայքի կոնտենտի լրացում,
  • Տվյալների վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում։

Ձեզ համապատասխանում է այս հաստիքը, եթե դուք ՝

  • Ունեք մարքեթինգային կամ հարակից ոլորտի կրթություն,
  • Սոցիալական ցանցերի (Facebook, Instagram, TikTok, LinkedIn և այլն) աշխատանքի առանձնահատկությունների իմացություն,
  • Կոնտենտի ստեղծման հմտություններ՝ գրավոր և վիզուալ,
  • Տեքստերի գրավիչ և ճիշտ կազմման ունակություն (copywriting),
  • Սոցիալական ցանցերում գովազդային գործիքների (Meta Ads Manager և այլն) իմացություն,
  • AI գործիքների տիրապետում,
  • Ստեղծագործական մտածողություն, պատասխանատվություն և թիմում աշխատելու ունակություն։

Աշխատանքային պայմաններ

  • Գրաֆիկ – լրիվ դրույք, երկ-ուրբ 10։00-19։00։
  • Աշխատավարձի չափը կախված է թեկնածուի փորձառությունից, որակավորումից և այլ գործոններից,
  • Գրասենյակը գտնվում է կենտրոնում ՝ Իսահակյան 8 հասցեում։

Բոնուսներ

  • Կարիերայի աճի հնարավորություն ՝ մինչև մարքեթինգի ղեկավար պաշտոն,
  • Թրեյնինգներ, ուսուցման համակարգ,
  • Հարմարավետ գրասենյակ կենտրոնում,
  • Բարեկեցիկ և հարմարավետ աշխատանքային միջավայր,
  • Զարգացող և արդյունքին հիմնված ընկերություն,
  • Ամսական և եռամսյակային պարգևատրումներ։

Փնտրում ենք մասնագետի, ով պատրաստ է աշխատել բացառապես մեր թիմում։ Այլ նախագծերի կամ ընկերությունների հետ միաժամանակ համագործակցությունը չի դիտարկվում։

Եթե դուք կարդացել եք հայտարարությունը մինչև վերջ և կարծում եք, որ այս աշխատանքը համապատասխանում է ձեզ, ապա մենք սպասում ենք ձեր դիմումին!

Ընկերության մասին
address
Հասցե
Իսահակյան փողոց 8
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
044095775

Ծառայությունները՝ Ռիելթորական/գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման ծառայություններ։
Մեր առաքելությունն է`

Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։

Գաղափարախոսությունը

Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։

Դրա համար մենք՝

• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Stock units
Ընկերության բաժնետոմսեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում