SMM մասնագետ
Կալիբրի Գրուպ
Նկարագրություն
<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $20,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:
Մենք փնտրում ենք SMM մասնագետի, ով կմշակի և կհամակարգի ընկերության սոցիալական մեդիայի ռազմավարությունը, ապահովելով բրենդի ճանաչելիության աճը, որակյալ հետևորդների ներգրավումը և վաճառքների խթանումը։ Այս պաշտոնը ներառում է սոցիալական մեդիա արշավների պլանավորում, կոնտենտի ստեղծում և հրապարակում, տվյալների վրա հիմնված որոշումների ընդունում և թիմի աշխատանքների արդյունավետ կազմակերպում, որպեսզի ընկերությունը կարողանա վաճառել ավելի թանկ, ավելի շատ, ավելի շատ մարդկանց։
SMM մասնագետը ապահովում է, որ սոցիալական մեդիայի բոլոր գործողությունները իրականացվեն համակարգված, նպատակային և վաճառքի բաժնի հետ համատեղ՝ հասնելով առավելագույն արդյունքի։
Հաստիքի արդյունքը – Հստակ մշակված և իրականացված սոցիալական մեդիայի ռազմավարություն, որը ապահովում է բրենդի ճանաչելիության կայուն աճ, լսարանի ներգրավվածության բարձր մակարդակ և ընկերության ուժեղ դիրքավորում թվային հարթակներում։
Պարտականություններ
- Ընկերության սոցիալական ցանցերի էջերի կառավարում և առաջմղում,
- Տեքստերի, վիզուալների և տեսանյութերի մշակման կազմակերպում և վերահսկում,
- Սոցիալական ցանցերում գովազդային արշավների կազմակերպում և օպտիմալացում,
- Ընթացիկ հրապարակումների, էջի ակտիվության և օգտատերերի ներգրավվածության մշտադիտարկում,
- Տվյալների վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում։
Ձեզ համապատասխանում է այս հաստիքը, եթե դուք ՝
- Ունեք մարքեթինգային կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ SMM կամ digital marketing ոլորտում,
- Սոցիալական ցանցերի (Facebook, Instagram, TikTok, LinkedIn և այլն) աշխատանքի առանձնահատկությունների խորքային իմացություն,
- Կոնտենտի ստեղծման հմտություններ՝ գրավոր և վիզուալ,
- Տեքստերի գրավիչ և ճիշտ կազմման ունակություն (copywriting),
- Սոցիալական ցանցերում գովազդային գործիքների (Meta Ads Manager և այլն) իմացություն,
- Ստեղծագործական մտածողություն, պատասխանատվություն և թիմում աշխատելու ունակություն։
Աշխատանքային պայմաններ
- Գրաֆիկ – լրիվ դրույք/կես դրույք,
- Աշխատավարձի չափը կախված է թեկնածուի փորձառությունից, որակավորումից և այլ գործոններից,
- Գրասենյակը գտնվում է կենտրոնում ՝ Իսահակյան 8 հասցեում։
Բոնուսներ
- Թրեյնինգներ, ուսուցման համակարգ,
- Հարմարավետ գրասենյակ կենտրոնում,
- Բարեկեցիկ և հարմարավետ աշխատանքային միջավայր,
- Զարգացող և արդյունքին հիմնված ընկերություն,
- Ամսեկան և եռամսյակային պարգևատրումներ։
Եթե այս նկարագրությունը համապատասխանում է ձեզ, ապա մենք սպասում ենք ձեր դիմումին!
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
- Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով,
- Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ,
- Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով,
- Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։