Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM մասնագետ

Հայսելլ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 15.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում SMM մասնագետի մեր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Ընկերության սոց. մեդիա ռազմավարության մշակում և իրականացում,
  • Facebook, Instagram, LinkedIn և այլ հարթակներում էջերի կառավարում,
  • Կոնտենտի պլանավորում, պատրաստում և հրապարակում՝ ըստ գրաֆիկի,
  • Նկարների և հոլովակների պատրաստում (թիմի հետ համագործակցությամբ),
  • Հետևողականություն վերլուծական տվյալներին և հաշվետվությունների պատրաստում,
  • Գովազդային արշավների ստեղծում և օպտիմալացում,
  • Ակտիվ համագործակցություն Մարքեթինգի թիմի ղեկավարի և գործընկերների հետ։

Պահանջներ

  • Նախընտրելի է բակալավրի աստիճան մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես SMM մասնագետ,
  • Կրեատիվ մտածելակերպ, ժամանակի կառավարման հմտություններ,
  • Հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Տեխնիկական հմտություններ՝ Canva, Meta Ads Manager, Cap Cat և այլ գործիքներում աշխատելու։

Ի՞նչ ենք մենք առաջարկում

  • Մրցունակ աշխատավարձային փաթեթ, ներառյալ 13-րդ աշխատավարձ,
  • Մարզասրահների անդամակցության հատուկ պայմաններ՝ 50-70% զեղչ,
  • Կարիերայի աճի հստակ ուղի և հնարավորություն զարգանալու ընկերության ներսում,
  • Աջակցող թիմ և առողջ մթնոլորտ, որտեղ քո ներդրումը նկատվում և գնահատվում է։

Հավելյալ նշումներ

Աշխատավայր՝ Երևան (Կենտրոն),

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա։

Տվյալ հաստիքին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր ինքնակենսագրականը։

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենց 113/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
011535500

Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։

Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում