Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM Մասնագետ

Artfish

Քաղաք` Մասիս
Աշխատավարձ`
Ամսական սկսած 220,000
Դրույք` Պայմանագրային
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Արվեստ, Դիզայն
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
04.04.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է ակտիվ ու ստեղծագործական միտք ունեցող SMM մասնագետի:

Մասնագետը պետք է լավ պատկերացում ունենա, թե ինչպես է աշխատում յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակ, թե Հայաստանում թե արտերկրում և ինչպես օպտիմիզացնել ներկայացված բովանդակությունը, որպեսզի այն ստեղծի բարձր ներգրավվածություն:

Պարտականություններ

  • Վարել ընկերության սոցիալական մեդիայի հարթակներն ամենօրյա կտրվածքով՝ համապատասխան տվյալ հարթակների տեխնիկական պահանջների,
  • Յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակում ընկերության էջերի օպտիմիզացում, նոր միտումների հետևում,
  • Սոցիալական մեդիայի ռազմավարության կառուցում և իրականացում՝ մրցակիցների և լսարանի հետազոտության միջոցով,
  • Պատրաստել համապատասխան գովազդային նյութեր,
  • Ընթացիք կազմակերպել տեսալուսանկարահանումներ,
  • Գրագետ պատասխանել նամակներին, մեկնաբանություններին և հաճախորդների հարցումներին։

Պահանջներ

  • Համապատասխան ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
  • Կայքերի և սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն,
  • Ստեղծագործական միտք,
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Անձնային հատկություններ՝ ստեղծագործական միտք, կրեատիվություն, ուշադրություն մանրուքներին, բազմաֆունկցիոնալություն, վերլուծողական միտք, պատասխանատվություն:
Ընկերության մասին
address
Հասցե
Արարատի մարզ Ք․ Մասիս երկաթուղայինների 6
address
Աշխատակիցների քանակ
1-15

Արարատ  լեռան  ստորոտին ՝  Արարատյան  դաշտավայրում   է  գտնվում  ԱՐՏ -  ՖԻՇ  ընկերությունը։
ԱՐՏ – ՖԻՇ-ը   իր  գործունեությունը  սկսել  է  ծավալել  2007թ։ Կարճ  ժամանակահատվածում  մեր  ընկերությունը  կարողացել  է  իր  ուրույն  տեղը   գտնել  ինչպես  Հայաստանում,  այնպես  էլ  արտասահմանյան  շուկաներում  և  վայելել  հաճախորդների  գոհունակությունը։
Մեզ  համար  շատ  կարևոր  է  մեր  արտադրանքի  որակը,  որը  մենք  կարողանում  ենք  ստանալ  ի  շնորհիվ  120մ  խորքից  դուրս  եկող  քաղցրահամ  արտեզյան  ջրերի,  միջազգային  ստանդարտներին  համապատասխանող  նոր  տեխնոլոգիաների եվրոպական  բարձր  որոկ  ունեցող  համակցված  կերերի  շնորհիվ։  Հարկ  է  նշել,  որ  մեր  ձկնաբույծները,  ինչպես  նաև  մեր  գործադիր  տնօրեն   Արտյոմ  Թորոսյանը  պարբերաբար  մասնակցում  են  ձկնաբուծության  ոլորտում,  առաջատար  տեղ  գրավող  երկրներում ՝  Իզրայելում,  Հոլանդիայում  անցկացվող  դասընթացներին  և  ստանում  են  համապատասխան  լիցենզավորումներ,  որը  ուղիղ  կերպով  ազդում  է  մեր  տնտեսության  զարգացմանը  և  ձկնատեսակների  բարձր  որակական  հատկությունների  վրա։ 

 

  • Մենք  ունենք    ձկան  սառեցման,  վերամշակման, ինչպես  նաև  սև  և  կարմիր  խավիարի արտադրամասեր,  որոնցում    առաջնային  ենք  համարում  մաքրությունը  և  սանիտարահիգենիկ  պայմանները։
  • Մեզ  համար  շատ  կարևոր  է  լինել առողջ  մրցակցային  շուկայում  և  մեր  հաճախորդներին  տալ  առավելագույն  որակը։
  • ԱՐՏ – ՖԻՇ ընկերությունը մասնակցում  է  նաև  մի  շարք  այլ ծրագրերի  ինչպիսիք  են՝  ARMEXPO   և  USAID :
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում