ՍՄՄ մասնագետ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Նկարագրություն՝
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող SMM մասնագետի։
Պարտականություններ՝
- Մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն/ներ,
- Մշակել ամենամսյա կոնտենտ պլան/ներ,
- Կառավարել գովազդային հաշիվներ,
- Մշակված կոնտենտ պլանի համաձայն կատարել գրառումներ և սթորի հրապարակումներ,
- Ապահովել հետադարձ կապը սոցիալական հարթակներում,
- Ուսումնասիրել և վերլուծել առկա և պոտենցիալ հաճախորդների պահանջարկը,
- Պլանավորել նկարահանումները և հետևել դրանց կազմակերպմանը։
Պահանջներ՝
- Թիմի հետ աշխատելու հմտություն,
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Սոցիալական մեդիա հարթակների և դրանց գործիքների գերազանց իմացություն /Facebook,Instagram,Tiktok, Google Ads, Google Analytics և Facebook բիզնես /,
- SMM ռազմավարություն և կոնտենտ պլան ստեղծելու հմտություն,
- Գրագետ թիրախավորում կատարելու հմտություն,
- Կատարված աշխատանքը վերլուծելու, եզրակացություններ կատարելու և դրանց հիման վրա հաշվետվություն կազմելու փորձ։
Առավելություններ՝
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
Աշխատանքը գրասենյակային է։
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: