SMM մասնագետ
EPODEX
Նկարագրություն
EPODEX Armenia (INTEXT GROUP) ընկերությունը աշխատանքի է հրավիրում ստեղծագործ, նորարական և կրեատիվ մտքերով SMM մասնագետի սոցիալ մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակման և իրականացման համար:
Պարտականություններ
- Երկարաժամկետ և կարճաժամկետ կոնտենտ ռազմավարության մշակում և իրագործում,
- ընկերության առաջխաղացմանն ուղղված առաջարկների ներկայացում,
- ոլորտի պարբերական ուսումնասիրություն զարգացող սոցիալական հարթակներում Instagram, Facebook, Telegram, LinkedIn, TikTok) ՝ մրցունակություն ապահովելու համար,
- ճիշտ և գրագետ գովազդային թիրախավորում,
- Reel making (կարճամետրաժ հոլովակների պատրաստում),
- մշակված կոնտենտ պլանի համաձայն գրառումների և հրապարակումների իրականացում,
- հետադարձ կապի ապահովում մեկնաբանություններում և հաղորդագրություններում,
- պատրաստակամություն նկարահանվելու թեմատիկ գովազդային հոլովակներում,
- կատարված աշխատանքների (KPI) արդյունքների հաշվետվության ներկայացում,
Պահանջներ
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- մասնագիտական կրթություն,
- սոցիալական մեդիա հարթակների և դրանց գործիքների գերազանց իմացություն,
- SMM ռազմավարություն և կոնտենտ պլան ստեղծելու ունակություն,
- գրագետ թիրախավորում կատարելու հմտություն,
- կատարված աշխատանքը վերլուծելու, եզրակացություններ կատարելու և դրանց հիման վրա հաշվետվություն կազմելու փորձ,
- անընդմեջ կատարելագործվելու ցանկություն,
- տեսանկարահանման և մոնտաժի նոր տեխնոլոգիաների իմացություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ 11:00-19:00,
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) էլ. հասցեին:
EPODEX-ը գերմանական արտադրող ընկերություն է՝ մասնագիտացած էպօքսիդային խեժերի և խեժային հիմքով տարատեսակ ներկանյութերի արտադրության մեջ։ Հիմնադրվել է 2019թվականին Դյուսելդորֆ քաղաքում, գործունեությունը ի սկզբանե ծավալել է Գերմանիայում, սակայն ներկայումս մասնաճյուղերը զարգանում են ինչպես Եվրոպայի (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Շվեդիա, Դանիա, Նիդերլանդներ), այնպես էլ ԱՄՆ-ի սահմաններում։ EPODEX-ը հայկական շուկա մուտք է գործել 2020 թվականից և ներկայումս EPODEX Armenia-ն գերմանական ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչն է նաև Ռուսաստանի Դաշնությունում և տարածաշրջանում։ համատեղելով որակյալը ու մատչելին EPODEX-ը զուգահեռում է այն անվտանգության գործոնի հետ ևս՝ առաջարկելով ամբողջապես անվնաս և էկոլոգիապես մաքուր արտադրանք։
Էպօքսիդային խեժով իրագործելի է ցանկացած լիցքային , մակերեսային և կաղապարված աշխատանք , որը և անծայրածիր հնարավորություններով է օժտում՛ հիմնավորելով ընկերության կարգախոսը՝ «Epodex` երևակայությունից իրականություն»։