Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM մասնագետ

"Գիգա Ֆարմ" ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
15.07.2026

Նկարագրություն

«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում SMM մասնագետի, ով պատասխանատու է լինելու ընկերության սոցիալական մեդիայի հարթակների ռազմավարության իրականացման համար։

Պարտականություններ

  • ընկերության սոցիալական մեդիայի հարթակների վարում
  • նյութերի հրապարակում
  • գովազդային նյութերի պատրաստում
  • ընկերության կայքի ոճային մշակում
  • Թարգեթավորված գովազդի մշակում, կառավարում
  • Մշակել կոնտենտ սոցիալական մեդիա հրապարակումների համար

Պահանջներ

  • գրաֆիկական ծրագրերով աշխատանք
  • վեկտորային գրաֆիկայով աշխատանքային փորձը ցանկալի է
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • Սոցիալական մեդիայի կառավարման գործիքների իմացություն
  • Խնդիրների լուծման կարողություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է
  • Համակարգչային լրացուցիչ ծրագրերի իմացությունը (Photoshop, Corel Draw, AfterEffects…) կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Հարցազրույցի մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե` պարտադիր լուսանկարով, նշված Էլ. հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, 0074, Ներքին Շենգավիթ 11, 1/10 գործարան
address
Աշխատակիցների քանակ
16-50

«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2014 թ.-ին և շուրջ 10 տարի հաջողությամբ զբաղվում է դեղորայքի, դեղագործական պարագաների, սննդային հավելումների, տնտեսական ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ:

Ավելի քան 5 տարի ընկերությունը իր արտադրանքը արտահանում է Ռուսաստանի Դաշնություն, Ղրղզստանի Հանրապետություն։

Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում աշխարհագրությունը մեծացնելու, նոր ապրանքատեսակների համալրման, կատարելագործման՝ նոր ժամանակներին համահունչ և մարդկանց ապրելակերպը դյուրացնելու, տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին նպաստելու միտումով։

Ընկերությունը համագործակցում է աշխարհահռչակ հումք արտադրող միջազգային ընկերությունների հետ, որոնք հստակ ապահովում են ապրանքատեսակների վերջնական բարձր որակը։ Համագործակցության աշխարհագրությունը հումքերի, փաթեթանյութերի, լաբորատորիաների, արտադրատարածքների և այլ գործընկերների մասով բավականին մեծ է․ ՀՀ, ՌԴ, Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Անգլիա և այլն։

Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է շարունակական կրթություն և որակավորում ստացող բարձրակարգ դեղագետներից, լոգիստիկայի մասնագետներից, վաճառքի մենեջերներից և ղեկավար անձնակազմից:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում