SMM մասնագետ
HEROI BET
Աշխատավայր`
Երևան
Աշխատավարձ`
Ամսական
սկսած 300,000
֏
Դրույք`
Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Գովազդ, Մարքեթինգ, PR
Նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է ակտիվ ու ստեղծագործական միտք ունեցող SMM մասնագետի:
Պարտականություններ
- Ընկերության սոցիալական մեդիայի հարթակների վարում` ամենօրյա գրաֆիկով (Facebook, Instagram, LinkedIn և այլ),
- Սոցիալական մեդիայի ռազմավարության կառուցում և
իրականացում՝ մրցակիցների և լսարանի հետազոտության միջոցով, - Յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակում ընկերության էջերի օպտիմիզացում, նոր միտումների հետևում և նոր գաղափարների ու մոտեցումների առաջարկում։
Այլ պարտականություններ
- Ուսումնասիրել և վերլուծել առկա և պոտենցիալ հաճախորդների պահանջարկը,
- Գրագետ պատասխանել նամակներին, մեկնաբանություններին և հաճախորդների հարցումներին,
- Պատրաստել համապատասխան գովազդային նյութեր,
- Գովազդներից հետո համեմատել արդյունքները՝ տեսանելիության և արձագանքի ակտիվության չափը,
- Վերլուծության արդյունքում հաստատել լավագույն օրերը և ժամերը գովազդի համար,
- Համագործակցել այլ բաժինների՝ ընկերության հեղինակությունը պահպանելու, հիմնական «խաղացողներին» բացահայտելու և գործողությունները որակյալ համակարգելու նպատակով։
Պահանջներ
- Համապատասխան ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- Կայքերի և սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն,
- Գերազանց գրավոր ներկայացման, հաղորդակցման և խորհրդատվության հմտություններ,
- Facebook Business Manager, Instagram for Business, LinkedIn Business գործիքների իմացությունը պարտադիր է,
- Google Analytics և Google Ads գործիքների իմացույթունը կդիտվի որպես առավելություն,
- Առցանց մարքեթինգի հիմնական գիտելիքներ,
- Անձնային հատկություններ. ստեղծագործական միտք, կրեատիվություն, ուշադրություն մանրուքներին, բազմաֆունկցիոնալություն, վերլուծողական միտք, պատասխանատվություն:
Ընկերության մասին
Աշխատակիցների քանակ
1-15
Online white label (licenced) casino in Brazil
Առավելություններ
Աշխատավարձի տարեկան վերանայում
Կորպորատիվ միջոցառումներ
Ճկուն աշխատաժամեր
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Բոնուսային համակարգ
13-րդ աշխատավարձ
Բիզնես գործուղումներ
Անվճար կայանում
Հագուստի կոդի բացակայություն
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ