Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՍՄՄ մասնագետ

ԳԱՎԱ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
08.04.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում ՍՄՄ մասնագետի (աշխատանքը գրասենյակում) ։

Պարտականություններ

  • Վարել ընկերության էջը՝ սոցիալական ցանցերում կատարել նոր գրառումներ, story-ներ, թարմացումներ՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ և հետևելով այդ պահի թրենդներին
  • Մարքեթինգային ռազմավարության մշակում՝ կազմակերպության խնդիրներին և նպատակներին համապատասխան
  • Ուսումնասիրել ներմուծվող ապրանքատեսականու առանձնահատկությունները՝ դրանց առաջխաղացումն ապահովելու նպատակով
  • Համագործակցություն տարբեր գովազդային և մարքեթինգային ընկերությունների հետ
  • Կայքերի և СRM համակարգերի հետ աշխատանք
  • Սոց․ հարթակների կարգավորում, կառավարում (Instagram, Facebook, Tiktok, Youtube և այլն)
  • Գովազդային արշավների իրականացում
  • Հրապարակումների համար գեղեցիկ և կրեատիվ վիզուալների ստեղծում
  • Պարբերաբար պատրաստել իրականացված աշխատանքի և դրա արդյունքների մասին հաշվետվություններ և ներկայացնել օպտիմիզացման առաջարկներ
  • Story-ների և Reels-երի նկարահանում
  • Google հարթակում banner գովազդների տեղադրում, PPC գովազդ

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը պարտադիր է առնվազն 2 տարի
  • SMM կրթությունը պարտադիր
  • Մարքեթինգի կրթությունը պարտադիր
  • Աշխատասիրություն, նպատակասալացություն, նախաձեռնողականություն
  • Կրեատիվ, բաց մտածողություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Հաստիքից բխող համակարգչի և սմարթֆոնի ծրագրերին տիրապետում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ 6 օրյա

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV (Ինքնակենսագրականը) նշված էլ․ հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, Vardan Ajemyan Street, 223
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
37433455554

GAVA GROUP "ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝

Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,

GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,

Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,

SONY, Vajda Papír, Supermax և այլն։

Մեր ընկերության հիմնական նպատակն է շուկա ներմուծել միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանք:
Գավան միևնույն ժամանակ հանդես է գալիս ամենացածր արժեքներով ՀՀ․ -ում և հասանելի է բոլորին։ Իսկ առաքման ծառայության բարձր մակարդակն ավելի է հեշտացնում հաճախորդների հոգսը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում