SMM մասնագետ
BSCOSMO
Աշխատանքի հայտարարություն՝ Մարքեթոլոգ
📍 Երևան | Աշխատանք գրասենյակից | Full-time
BSCOSMO GLOBAL միջազգային բիզնես էկոհամակարգը հրավիրում է իր թիմին մարքեթոլոգի։
Աշխատանքային պայմաններ
• Աշխատանք միայն գրասենյակից
• Լրիվ զբաղվածություն (Full-time)
• Աշխատանքային գրաֆիկ՝ ամսական 196 ժամ
• Մրցունակ աշխատավարձ + բոնուսներ KPI-ների կատարման համար
Պարտականություններ
• Սոցիալական ցանցերի համար բովանդակության պատրաստում և հրապարակում
• BSCOSMO-ի միջոցառումների և նախագծերի առաջխաղացման մասնակցություն
• Գովազդային նյութերի և մարքեթինգային արշավների պատրաստում
• CRM համակարգի և կոնտակտների բազայի հետ աշխատանք
• Գովազդային արշավների գործարկման մասնակցություն
• Նոր լսարանների ներգրավման ալիքների որոնում
• Ամսական մարքեթինգային հաշվետվությունների պատրաստում
• AI գործիքների օգտագործում բովանդակության ստեղծման, վերլուծության և մարքեթինգային ավտոմատացման համար
Պահանջներ
• Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
• Հայերենի պարտադիր իմացություն
• Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• AI գործիքների (ChatGPT, Gemini, Claude և այլն) օգտագործման փորձը ցանկալի է
• Google Ads-ի իմացությունը ցանկալի է
• LinkedIn-ի հետ աշխատանքի փորձը ցանկալի է
• Գրագետ գրավոր և բանավոր խոսք
• Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքի վրա կենտրոնացում
📩 Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և կարճ տեղեկություն Ձեր մասին։
🌐 www.bscosmo.io
BSCOSMO ընկերությունը հանդես է գալիս հետևյալ ուղղություններով.
BSCOSMO HUB ակումբ, որը ստեղծվել է բիզնեսները միավորելու համար։ Այստեղ դուք կսկսեք հեշտությամբ վարել ֆինանսական հաշվառում, կսկսեք մտածել մի քանի տարի առաջ և կդադարեք վազել ակնթարթային թրենդների հետևից։
BSCOSMO MARKET ընկերությունը արդեն իսկ ճանաչում ունեցող օնլայն հարթակ է, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն են ստանում ունենալ իրենց բիզնեսի մասնաճյուղը մեր օնլայն մոլլում, ստեղծել սեփական ճկուն բոնուսային համակարգը, որն էլ նպաստում է հաճախորդների զգալի ավելացմանը և ապահովում է վաճառքների աճ ։