SMM մարքեթոլոգ
Սթեյջ պարային ստուդիա
Նկարագրություն
Սթեյջ պարային ստուդիան փնտրում ենք պատասխանատու, նախաձեռնող և ստեղծագործ մասնագետ, ով պատրաստ է նպաստել կազմակերպության բրենդի զարգացմանը և առաջխաղացմանը թվային միջավայրում։
Պարտականություններ
- Կազմակերպության սոցիալական ցանցերի էջերի կառավարում և զարգացում,
- Մարքետինգային ռազմավարությունների մշակում և իրականացում,
- Գովազդային արշավների պլանավորում և վերլուծություն,
- Բովանդակության (տեքստ, լուսանկար, վիդեո) ստեղծման գործընթացի համակարգում,
- Շուկայական հետազոտությունների իրականացում և մրցակիցների վերլուծություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն(նախընտրելի՝ մարքեթինգի, հաղորդակցությունների կամ համապատասխան ոլորտում),
- SMM և թվային մարքեթինգի գործիքների իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման լավ հմտություններ,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ նախապես հստակեցված ազատ գրաֆիկով։