Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM Intern

Free Style Group

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
18.12.2026

Նկարագրություն

Միացի՛ր մեր թիմին և սկսիր քո մասնագիտական ճանապարհը թվային մարքեթինգի աշխարհում։

Եթե հետաքրքրված ես սոցիալական մեդիայով, սիրում ես ստեղծագործել, հետևում ես թվային թրենդներին և ցանկանում ես զարգանալ SMM ոլորտում, ապա այս հնարավորությունը քեզ համար է։

Հիմնական պարտականությունները

  • Մասնակցել ընկերության սոցիալական մեդիայի էջերի վարման և զարգացման գործընթացին։

  • Աջակցել կոնտենտի պլանավորմանը, կոնտենտ պլանների կազմմանը և ստեղծագործական գաղափարների մշակմանը։

  • Հետևել սոցիալական մեդիայի նորություններին և թրենդներին՝ առաջարկելով արդիական ու հետաքրքիր լուծումներ։

  • Մասնակցել ֆոտո և վիդեո նկարահանումների պլանավորմանն ու կազմակերպմանը։

  • Աջակցել հրապարակումների պատրաստման, ձևավորման և տեղադրման գործընթացին։

  • Հետևել հրապարակումների արդյունքներին, վերլուծել ներգրավվածության ցուցանիշները։

  • Աջակցել սոցիալական մեդիայի էջերի ամենօրյա կառավարմանն ու հաղորդագրությունների մշակմանը։

  • Մասնակցել մարքեթինգային արշավների և տարբեր նախագծերի իրականացմանը։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, գովազդի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում։

  • Հետաքրքրվածություն SMM-ի և թվային մարքեթինգի նկատմամբ։

  • Instagram, Facebook և TikTok հարթակների լավ իմացություն։

  • Ստեղծագործական մտածողություն, նախաձեռնողականություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն։

  • Գրավոր և բանավոր հաղորդակցման զարգացած հմտություններ։

  • Հայերենի գերազանց իմացություն։

  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

  • Թիմում աշխատելու, արագ սովորելու և նոր գիտելիքներ կիրառելու պատրաստակամություն։

  • Պատասխանատվության զգացում, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման հնարավորություն։

  • Աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն իրական բիզնես նախագծերի շրջանակում։

  • Մասնագիտական աջակցություն և փորձառու թիմի հետ աշխատելու հնարավորություն։

  • Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։

  • Մասնագիտական առաջընթացի և հետագայում SMM մասնագետի հաստիքում ներգրավվելու հնարավորություն։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150

Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում