Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM մասնագետ

«Զանգակ» գրատուն

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
10.12.2026

Նկարագրություն

«Զանգակ» գրատան թեյարանի թիմը փնտրում է կրեատիվ և պատասխանատու SMM մասնագետի։

Պարտականություններ

  • Կատարել շուկայի ուսումնասիրություն,
  • Մշակել ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարությունը,
  • Ստեղծել գրավիչ բովանդակություն (content),
  • Վարել ընկերության սոցիալական մեդիայի հարթակներն ամենօրյա կտրվածքով՝ համապատասխան տվյալ հարթակների տեխնիկական պահանջների,
  • Մշակել գովազդային արշավներ (Facebook, Instagram) հարթակներում,
  • Իրականացնել ընկերության գործընկերների և հաճախորդների առցանց հարթակների ուսումնասիրություն, մոնիթորինգ։

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Instagram, Facebook և այլ սոցիալական կայքերի գործիքակազմի իմացություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Ինքնուրույն, ինչպես նաև, թիմում աշխատելու կարողություն,
  • Հայերենի գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություն,
  • Կրեատիվություն։

Հավելյալ նշումներ

  • Հնգօրյա աշխատանքային շաբաթ
  • Աշխատանքի վայր՝ «Զանգակ» թեյարան
Ընկերության մասին
address
Հասցե
Կոմիտասի պողոտա, Yerevan, Armenia 49/2
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+37411223366

«Զանգակ» գրատների ցանցում կարող եք գտնել հայալեզու, ռուսալեզու և անգլալեզու գրքերի հարուստ տեսականի՝ սկսած դասական և ժամանակակից գեղարվեստական գրականությունից մինչև մասնագիտական գրականություն: Մեր խորհրդատուները սիրով կծանոթացնեն եզակի հանդիպող ստեղծագործությունների, յուրահատուկ նկարազարդումներով գրքերի, գրաֆիկական նովելների և համաշխարհային բարձր գրականության գործերի հետ: Հասցեներ՝ ✔ Աբովյան 7 ✔ Գայի պողոտա 16, «Մեգամոլ Արմենիա», 2-րդ հարկ ✔ Կոմիտասի պողոտա 49/2 ✔ Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա գարդեն մոլ», 2-րդ հարկ, «Սինեմա սթար» ✔ Փափազյան 8, «Ռիո մոլ», 2-րդ հարկ, «Սինեմա սթար»

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում