Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սկսնակ մարքեթինգի մասնագետ (Junior Marketing Specialist)

ARMOS

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
20.08.2026

Նկարագրություն

ARMOS-ը փնտրում է Սկսնակ մարքեթինգի մասնագետ (Junior Marketing Specialist) , ով կմիանա մեր թիմին և կաջակցի ընկերության մարքեթինգային նախագծերի պլանավորմանն ու իրականացմանը։

Այս հաստիքը լավ հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները մարքեթինգում, աշխատել իրական նախագծերի վրա և գործնական փորձ ձեռք բերել փորձառու թիմի հետ։

Պարտականություններ

  • Աջակցել ընթացիկ մարքեթինգային նախագծերի իրականացմանը
  • Մասնակցել սոցիալական ցանցերի համար բովանդակության պատրաստման և հրապարակման գործընթացին
  • Աջակցել Meta Ads և Google Ads գովազդային արշավների աշխատանքներին
  • Կատարել շուկայի, հաճախորդների և մրցակիցների ուսումնասիրություններ
  • Աջակցել նոր գաղափարների մշակմանն ու իրականացմանը
  • Համագործակցել թիմի, դիզայներների և արտաքին գործընկերների հետ
  • Կատարել ընթացիկ մարքեթինգային առաջադրանքներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն կամ ուսուցում մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտում
  • Մարքեթինգի և սոցիալական մեդիայի նկատմամբ հետաքրքրվածություն
  • Սովորելու և նոր գործիքներ արագ յուրացնելու պատրաստակամություն
  • Նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն
  • Նախնական աշխատանքային փորձը պարտադիր չէ․ ավելի կարևոր են սովորելու ցանկությունը, հետաքրքրվածությունը մարքեթինգով և պատասխանատու մոտեցումը։

Մենք առաջարկում ենք՝

  • Սովորելու և գործնական փորձ ձեռք բերելու հնարավորություն
  • Աշխատանք իրական մարքեթինգային նախագծերի վրա
  • Թիմից շարունակական աջակցություն և ուղղորդում
  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Միջազգային շուկաների և պրեմիում բրենդի հետ աշխատելու փորձ
  • Ժամանակակից մարքեթինգային և AI գործիքներ ուսումնասիրելու հնարավորություն
  • Կայուն և աջակցող աշխատանքային միջավայր

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքի ժամեր՝ 09:00 – 18:00
  • Աշխատանքի վայր՝ Երևան, Էրեբունի վարչական շրջան


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահարներին՝
099-011-064 կամ 033-306-308

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

ARMOS բրենդի պատմությունը սկսվում է սերնդեսերունդ փոխանցվող երազանքից: 1930-ականներին հիմնադրի պապը՝ տաղանդավոր կոշկակար, ստեղծեց իր առաջին զույգ կոշիկները՝ հիմք դնելով կոշկակարության ընտանեկան ավանդույթներին։ Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքներին, կոշիկի յուրահատուկ ապրանքանիշ ստեղծելու նրա ցանկությունը չմարեց։ Տարիներ անց նրա թոռը՝ Արմեն Մուրադյանը, իրականություն դարձրեց այս երազանքը՝ 1991 թվականին հիմնելով ARMOS-ը։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում