Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սկսնակ աուդիտոր

Քրոու ընդ Ասատրյանս ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա, Ցերեկային հերթափոխ
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
11.07.2025

Աշխատանքի նկարագրություն

«Քրոու ընդ Ասատրյանս» Ընկերությունը փնտրում է եռանդուն և մոտիվացված սկսնակ աուդիտորի հաստիքը համալրելու համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ համաձայն ՄՖՀՍ-ի (IFRS) կամ ՀՀ հաշվապահական ստանդարտների,
  • Ուսումնասիրել հաճախորդի հաշվապահական համակարգը և ներքին վերահսկողության մեխանիզմները,
  • Կատարել աուդիտորական ընթացակարգեր՝ ներառյալ փաստաթղթերի ուսումնասիրություն, վերլուծական փորձարկումներ, մնացորդների հաշտեցում և հաստատումների ստացում,
  • Ստուգել նյութական պաշարների, հիմնական միջոցների և դրամական միջոցների առկայությունը,
  • Ներկայացնել աուդիտի արդյունքները և խորհրդատվություն՝ ռիսկերի նվազեցման ուղղությամբ,
  • Համագործակցել թիմի անդամների հետ և աջակցել աուդիտային գործընթացի պատշաճ կազմակերպմանը,
  • Պատրաստել աուդիտային եզրակացություններ և անհրաժեշտ հաշվետվություններ,
  • Հետևել ՀՀ օրենսդրությանն ու միջազգային ստանդարտներին՝ մասնագիտական բարձր որակ ապահովելու նպատակով,
  • Իրականացնել հանձնարարված աուդիտորական աշխատանքը՝ Crowe-ի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխան։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության, աուդիտի կամ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության ոլորտում,
  • IFRS-ի, ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն,
  • Միջազգային աուդիտորական ստանդարտների (ՄԱՍ/ISA) իմացություն,
  • ACCA կամ այլ մասնագիտական որակավորում (ավարտված կամ ընթացիկ ուսում)՝ ցանկալի,
  • Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն, բարեխղճություն,
  • Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
  • Հայերենի ազատ տիրապետում, անգլերենի (B1-B2) և ռուսերենի լավ իմացություն,
  • MS Office (MS Excel, MS Word) ծրագրերի և ֆինանսական հաշվապահական ծրագրերի օգտագործման հմտություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում և աշխատանքը սահմանված ժամկետներում կատարելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները։

Հասցե՝ Երևան, Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն Արգիշտի 7, 1-ին հարկ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 18:00, կես տարին շաբաթ՝ 10:00-ից մինչև 14:00։

🎁 Աշխատանքային առավելություններ (Benefits)

  • Տարեկան գնահատում և դրան համապատասխան աշխատավարձի վերանայում,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Ծննդյան նվերներ աշխատակիցներին,
  • Տարեկան 5 վճարովի հանգստյան օր (DAY OFF), ներառյալ՝ 1 օր՝ ծննդյան առթիվ։
Ընկերության մասին
address
Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն Արգիշտի 7, 1-ին հարկ
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37433971007

«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն ընկերությունը, հիմնադրված 2013 թվականին, զարգանում է որպես առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Ընկերությունը անդամակցում է Քրոու Գլոբալ միջազգային ցանցին, որն աշխարհում զբաղեցնում է իններորդ տեղը անկախ հաշվապահական և խորհրդատվական ընկերությունների շարքում։ Crowe Global-ը մատուցում է մասնագիտական ծառայություններ 130 երկրներում և ընդգրկում է 220 կազմակերպություն՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։

«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն-ն առաջարկում է աուդիտի, հարկային, հաշվապահական և հարակից խորհրդատվական ծառայություններ միջազգային և տեղական կազմակերպություններին, պետական և ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին։

Մեր գործունեության հիմքում ընկած են մասնագիտական ամբողջականությունը, որակի նկատմամբ բարձր չափանիշները և հաճախորդակենտրոն մոտեցումը։ Որպես Քրոու Գլոբալ ցանցի լիիրավ անդամ՝ մենք համադրում ենք միջազգային փորձը տեղական շուկայի խորը ընկալման հետ՝ նպաստելով մեր գործընկերների կայուն աճին և արդյունավետությանը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում