Շուշաթուղթ անող աշխատակից(ուհի)ներ
ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանց
Նկարագրություն
SHKAFF Ընկերությունը աշխատանքի է հրավիրում շուշաթուղթ անող աշխատակից(ուհի)ներ, նոր վերազինված փայտամշակման արտադրամասում։
Հատկապես կանանց համար, սա մեծ հնարավորություն է՝
- լինել ֆինանսապես անկախ և տիրապետել արդիական ու պահանջված մասնագիտության,
- սա բացառիկ շանս է իրացնելու Ձեր ներուժը, ձեռք բերելու նոր հմտություններ և անձնական ու մասնագիտական աճ գրանցելու,
Միացե՛ք մեր թիմին և սկսե՛ք կերտել Ձեր ապագան հենց այսօր:
Պահանջներ՝
- Փայտյա դետալների և կահույքի մակերեսների հղկում (շուշաթուղթ անել)
- Մակերեսների նախապատրաստում ներկման կամ լաքապատման համար
- Աշխատանք ձեռքի գործիքներով կամ հղկող սարքերով
- Արտադրանքի վերջնական տեսքի և որակի ապահովում
- Ուշադրություն դետալների նկատմամբ և մաքրասիրություն:
Որակավորում՝
- Ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն
- Ձեռքի գործիքներով կամ հղկող սարքերով աշխատելու մասնագիտական հմտություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Պատասխանատվություն և թիմում աշխատելու ունակություն:
Մենք առաջարկում ենք․
- Մշտական կայուն աշխատանք ընկերությունում
- Ժամանակին վճարվող աշխատավարձ
- Հարմարավետ աշխատանքային պայմաններ:
Լրացուցիչ տվյալներ՝
- Աշխատավարձը՝ Գործարքային՝ բարձր
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, ժամերը՝ 09։30-19։00։
- Հասցե՝ Արարատի մարզ, գ․ Ղուկասավան
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։