Շուկայի զարգացման պատասխանատու (Վայոց ձորի մարզ)
Premier Foods LLC
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
22.05.2024
Քաղաք`
Եղեգնաձոր
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական
մինչև 600,000 ֏
Աշխատանքային փորձ`
Սկսնակ, Միջին
Նկարագրություն
“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացումով շուկայի զարգացման պատասխանատուներ Վայոց ձորի մարզում։
“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը Հայաստանի խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է: Ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է, ինչպիսիք են Nestle, Makfa, Carlsberg Group (Baltika), Global Functional Drinks, R.A.W. Life, Bite:
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Վաճառակետերում ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում և ապրանքի դասավորվածության ապահովում,
- Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում,
- Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացման վերահսկում:
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձը և վաճառքի հմտությունների տիրապետումը ցանկալի է,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Արագ կոմնորոշվելու, հաշվարկներ կատարելու կարողություն,
- Հաճախորդներ ներգրավելու, բանակցելու աշխատանքային փորձ,
- Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: