Շուկայի զարգացման պատասխանատու (վաճառքի մենեջեր)
«Սիս Նատուրալ» ՓԲԸ
Նկարագրություն
Սիս Նատուրալ ՓԲԸ-ի թիմը համալրելու համար անհրաժեշտ է 25-40 տարեկան շուկայի զարգացման պատասխանատու/ վաճառքի մենեջեր/։
Պարտականություններ
- Ուսումնասիրել շուկան, գտնել նոր գործընկերներ,
- Պահպանել հին գործընկերների լոյալությունը,
- Ամեն կերպ խթանել ապրանքանիշի վաճառքը,
- Հետևել խանութներում ապրանքների առակայությանը և տեսանելիությանը,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ նշված ոլորտում պարտադիր է,
- Սեփական ավտոմեքենա,
- Հաղորդակցվելու ունակություն,
- Սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքի առավելությունները՝
- Հեռանկարային աշխատավարձ և կարիերայի աճ,
- Անձնային աճի հնարավորություն:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն թեստավորման և հարցազրույցի:
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը՝ հայերենով:
«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Այն մասնագիտացված է հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Հանդիսանալով ամենամեծ հյութ արտադրողը Հայաստանում՝ մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են Yan-ը, Yan Organic-ը , Yan Sparkling-ը, SIS-ը, Siya-ն: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքատեսակներից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔ բաժնում: