Շուկայի Զարգացման Պատասխանատու (ք․Գյումրի)
«Սլադո ֆուդ» ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
04.08.2022
Քաղաք`
Գյումրի
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Քաղցրավենիք և հրուշակեղեն ներմուծող կազմակերպությանն անհրաժեշտ են շուկայի զարգացման պատասխանատուներ:
Պարտականություններ
- Ուսումնասիրել շուկան և կազմակերպել նոր ապրանքատեսականու ավելացումը առևտրային կետերում,վերահսկել և զարգացնել ապրանքատեսականու շարժի գործընթացը
- Ներկայացնել և դիրքավորել ապրանքանիշը ցանցային առևտրային կետերում։ Պարբերաբար այցելել առևտրային կետեր, պարզել առկա խնդիրները
- Ներկայացնել հաշվետվություններ մրցակից ապրանքանիշերի գնային և վաճառքի քաղաքականության վերաբերյալ, հետևել ապրանքների մնացորդներին և պիտանելիության ժամկետների,վերահսկել արդեն իսկ գործող վաճառքները, ակցիաները,զեղչային համակարգերը
- Աշխատանքային օրվա վերջում ամփոփել և տնօրենին զեկուցել կատարված աշխատանքների մասին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Հաղորդակցության գերազանց հմտություն
- Վերլուծական մտածողություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Կազմակերպչական հմտություն` ժամանակի պլանավորման
- Որոշումների կայացման և խնդիրների լուծման ունակություն
- Վարորդական իրավունք, անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքի գրաֆիկը՝ վեցօրյա, 9։00-18։00։
Վառելիքի գումարը տրամադրում է ընկերությունը:
Բարձր Աշխատավարձը երաշխավորված է:
Տարիքը՝ 20-40 տ.:
Դիմելու Գործընթաց
Բոլոր համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները վերոնշյալ էլ. հասցեին։
Աշխատավարձը կազմված է երկու բաղկացուցիչ մասերից` հաստիքային և գործարքային: