Շուկայի զարգացման պատասխանատու (պրեսսելեր)
Բրենդ Լիդեր
Նկարագրություն
Պահանջվում է շուկայի զարգացման պատասխանատու (պրեսսելեր)` սեփական մեքենայով (գազ):
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Վաճառակետերում ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում և ապրանքի դասավորվածության ապահովում,
- Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում,
- Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացման վերահսկում:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Արագ կոմնորոշվելու, հաշվարկներ կատարելու կարողություն,
- Հաճախորդներ ներգրավելու, բանակցելու աշխատանքային փորձ,
- Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ գործարքային (200.000-400.000 դրամ):
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-շաբաթ՝ 09:00-18:00, կիրակի օրը՝ հանգիստ:
Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ -ն լայն սպառման ապրանքների ներմուծմամբ զբաղվող մասնագիտացած առաջատար ընկերություն է : Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ հանդիսանում է Ինտերմիլկ ՀՁ ՍՊԸ իրավահաջորդը, որը հիմադրվել է 2002 թ. նոյեմբերի 15-ին: Գործունեության առաջին տարում ընկերությունը միայն մեկ ապրանքանիշ էր ներկայացնում Հայաստանում(Ehrmann), 2003 թ. ավելանում է նաև Hochland ապրանքանիշը: Այսօր Բրենդ Լիդեր ընկերությունը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի բացառիկ ներկայացուցիչը Հայսատանում: Բարձրորակ ապրանքները, երկարատև համագործակցությունը , մրցակցային գները և վաճառքի մեծ ծավալները թույլ են տալիս գրավել մեր հաճախորդների և գործընկերների վստահությունը: 2004թ. տեղի ունեցած "Armenia EXPO 2004" -ի փակման արարողության ժամանակ "Ինտերմիլկ" ընկերությունն ստացել է 4 ոսկե մեդալներ` որպես " Բարձր որակ" մրցույթի հաղթող: 2005թ. սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել "Armenia EXPO 2005" -ի փակման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ցուցահանդեսի մասնակիցներին հանձնվել են դիպլոմներ, իսկ "Բարձր որակ" մրցույթի հաղթողներին` ոսկե մեդալներ:7 ոսկե մեդալ և գրան պրին ստացել է "Ինտերմիլկ" ընկերությունը: Մենք տիրապետում ենք շուկային վերաբերող խորը գիտելիքների` հիմնված շուկայական ուսունասիրությունների և երկարատև փորձի հիման վրա:Տասնչորս տարվա աշխատանքի շնորհիվ ԲրենդԼիդեր ընկերությունը ձեռք է բերել մասնագիտացած և հուսալի գործընկերոջ համբավ: