Շուկայի զարգացման պատասխանատու (Preseller)
ՌԻՎԵՆՏՈ
Նկարագրություն
«Ռիվենտո» ՍՊԸ-ն փնտրում է վաճառքի ոլորտը հստակ պատկերացնող, կամային ուժեղ հատկանիշներով
Շուկայի զարգացման պատասխանատուների (Երևանում), ովքեր կներգրավեն նոր հաճախորդներ, արդյունավետ կհամագործակցեն վաճառակետերի հետ, կիրականացնեն վաճառքի պլանավորում և վերլուծություն:
Կարող են դիմել և իգական և արական սեռի ներկայացուցիչները։
Անձնական (գազով) ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:
Պարտականություններ
- Նոր վաճառակետերի ներգրավում, բանակցությունների վարում,
- Հաստատել և պահպանել վաճառակետերի հետ գործարար հարաբերություններ,
- Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության ու դասավորվածության ապահովում,
- Գործընկերների, մրցակիցների ապրանքատեսակների ուսումնասիրություն և վերլուծություն,
- Կցված տարածքների արդյունավետ ծածկույթի ապահովում,
- Գովազդային ակցիաների իրականացման աջակցում,
- Մերչենդայզինգի ստանդարտների կատարում,
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ,
- Վաճառքի հմտություններ,
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Անձնական մեքենայի առկայություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00
«ՌԻՎԵՆՏՈ»-ն հանդիսանում է «Вкусы Мира» բրենդի պաշտոնական և բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանում: