Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու (փորձ չունեցող, սկսնակ)

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
19.07.2025

Նկարագրություն

Մեհրաբյան և Որդիներ ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձ չունեցող (սկսնակ) շուկայի զարգացման պատասխա­նատուի, Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։

Մենք փնտրում ենք եռանդուն և մոտիվացված նորավարտի, ով կցանկանա սկսել իր կարիերան շուկայի զարգացման ոլորտում։

Պարտականություններ

  • Հավաքագրել և վերլուծել շուկայի տվյալներ,
  • Ուսումնասիրել մրցակիցների գործունեությունն ու հաճախորդների նախասիրությունները,
  • Կատարել նոր հաճախորդների որոնում և ներգրավում,
  • Մասնակցել շուկայավարման արշավների մշակման և կազմակերպման գործընթացին,
  • Պատրաստել և ներկայացնել պարզ զեկույցներ թիմին,
  • Պահպանել կապ հաճախորդների և գործընկերների հետ (սկզբնական մակարդակով):

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վերլուծական մտածելակերպ, ճշգրտություն տվյալների հետ աշխատելիս,
  • Բարձր մակարդակի բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ հայերեն և ռուսերեն (անգլերենը՝ ցանկալի)
  • MS Office-ի իմացություն,
  • Ցանկություն սովորելու և աճելու մասնագիտական առումով:

Հավելյալ նշումներ

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում