
Շուկայի զարգացման պատասխանատու (մենեջեր)
ԻՄ ՋՈՒՐ
Նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուի: Կդիտարկվեն միայն վաճառքի ոլորտում փորձ ունեցող մասնագետները։
Աշխատանքը հարմար է երևանաբնակների համար, գրասենյակը գտնվում է Նոր Նորք 2-րդ զանգվածում։
Պարտականություններ
- Այցելություն տարածքներ, գործընկերների պատվերների գրանցում,
- Վաճառքների կառավարում և վերահսկում,
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Վաճառքի կետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում,
- Խանութներում ապրանքների ժամկետների և դասավորվածության հետևում,
- Ապրանքների օպտիմալ մնացորդի ճիշտ հաշվարկ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ ավելի քան 3 տարի,
- Պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցվելու, հաճախորդների ներգրավման, բանակցելու ունակություններ,
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Վերահսկողություն հաճախորդների կողմից վճարումների՝ ժամանակին կատարմանը,
- Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10։00 - 18։00։
Իմ ջուր ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականի մարտի 4-ին։
Տնօրեն Գ․ Աբովյան։
ԻՄ ՋՈՒՐ-ը նորաստեղծ ապրանքանիշ է, որը շուկա է մուտք գործում դանդաղ քայլերով բայց կայուն և որակյալ արտադրանքով։