Շուկայի զարգացման պատասխանատու (Լոռու մարզ)
Դերժավա-Ս
Նկարագրություն
Դերժավա Ընկերությունը փնտրում է ակտիվ, պատասխանատու շուկայի զարգացման պատասխանատու՝ Լոռվա մարզում աշխատելու նպատակով։
Շուկայի զարգացման պատասխանատուի հիմնական պարտականությունն է` ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել արդեն իսկ ունեցած ակտիվ հաճախորդներին՝ ամենօրյա և շաբաթական տարածքային գրաֆիկներին և ստանդարտներին համապատասխան։
Պարտականություններ
- Ակտիվ վաճառակետերի քանակի պահպանում,
- Նոր վաճառակետերի ներգրավում և պայմանավորվածությունների ձեռքբերում,
- Վաճառակետերում պատվերների ձևավորում,
- Մերչենդայզինգի ստանդարտների կատարում,
- Ֆինանսական պարտավորությունների վերահսկում,
- Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 1-2 տարվա փորձ վաճառքի ոլորտում,
- Սեփական մեքենայի առկայություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Բանակցային հմտություններ,
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի: