Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու / Կոտայք

Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Արմենիա Վայն» Գործարան ՍՊԸ-ն փնտրում է Շուկայի զարգացման պատասխանատուի Կոտայքի մարզում, ով կներգրավի նոր հաճախորդներ, արդյունավետ կհամագործակցի մշտական հաճախորդների հետ, կիրականացնի վաճառքի պլանավորում և վերլուծություն:

Պարտականություններ

  1. Հաստատել և պահպանել Կոտայքի մարզի հաճախորդների հետ գործարար հարաբերություններ,
  2. Ներգրավել նոր հաճախորդներ,
  3. Իրականացնել Արմենիա Վայնի պրոդուկտների /գինի, փրփրուն գինի, ներմուծված օղի/ առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում,
  4. Վերահսկել անհրաժեշտ տեսականու առկայությունը և ապահովել ապրանքի առավել ճիշտ դասավորվածությունը վաճառքի վայրերում,
  5. Ընդունել վաճառքի վայրերից պատվերներ,
  6. Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրումն ու հաշիվ-ապրանքագրերի լրացումը,
  7. Հաճախորդներին տեղեկատվության տրամադրում կազմակերպվող միջոցառումների և ակցիաների մասին,
  8. Մարքեթինգի բաժնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպում և իրականացում,
  9. Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման վերահսկողություն,
  10. Գործընկերների, մրցակիցների ապրանքատեսակների ուսումնասիրություն և վերլուծություն,
  11. Վաճառքի քանակի և կրեդիտների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Մասնագիտական աշխատանքային փորձ
  • Պլանավորման ունակություն
  • Մեքենայի առկայություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Բանակցելու ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն
Ընկերության մասին
address
Հասցե
Սասունիկ, Արագածոտնի մարզ, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում